Ատրպէյճանցիները Քանդած Են Ստեփանակերտի Մէջ Գտնուող Այվազովսքիի Յուշարձանը
- (0)

30 Յուլիսը տարեդարձն է հռչակաւոր ծովանկարիչ Յովհաննէս (Իվան) Այվազովսքիի. նոյն օրը, ատրպէյճանցիները քանդեցին 2021ին Ստեփանակերտի մէջ կանգնեցուած անոր յուշարձանը, կ՛ըսուի Զբօսաշրջութեան եւ մշակոյթի զարգացման գործակալութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ։
«Յուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նուիրուած էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարչին, այլեւ Արցախը հայկական եւ համազգային մշակութային ժառանգութեան միացնող կապերին։ Յուշարձանի ոչնչացումն հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայութեան համակարգուած վերացման հերթական վկայութիւնը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել եւ հանրայնացնել մշակութային արժէքների ոչնչացման փաստերը՝ համոզուած լինելով, որ դրանք չեն մոռացուի, եւ միջազգային հանրութիւնը կը ձեւակերպի արժանի գնահատական», կ՛ըսուի վերոնշեալ հաղորդագրութեան մէջ։