Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դաւիթ Իշխանեանի ծննդեան օրն է

Այսօր Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի ծննդեան տարեդարձն է։ Մէկ տարուց աւելի է Դաւիթ Իշխանեանը՝ Արցախի նախկին ռազմաքաղական ղեկավարների հետ Պաքուի բանտում է։

Դաւիթ Իշխանեանը Արցախի Խորհրդարանի ղեկին յայտնուեց ճակատագրական փուլում, երբ իրավիճակն ու պայմանները խիստ արտասուոր էին։ Նա խորը գիտակցումով է գնացել այդ քայլին։ Արցախի համար ճակատագրական փուլում ստանձնելով քաղաքական պատասխանատուութիւն՝ օգտագործելու ամբողջ ներուժը, Արցախի հարցը միջազգային հանրութեան օրակարգ բերելու եւ արդարութեան հասնելու:

Նա վստահ էր եւ հաւատացած՝ քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարուածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին՝ ոչինչ չի աւարտուել:

Բացառիկ գործիչ, ով նուիրուած էր բարոյականութեան սկզբունքների վրա հիմնուած քաղաքականութեամբ պետականութիւն կերտելուն․ «Հրաշքների չսպասէք, մեր իրականութիւնն այնպիսին է, որ առանց մեր մասնակցութեան հրաշքներ չեն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մեզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամութեամբ ու պատասխանատուութեամբ իւրաքանչիւրս լծուենք մեր գործին»:

Շնորհաւո՛ր տարեդարձդ, սիրելի՛ ընկեր, ամուր կամք, տոկունութիւն եւ շուտափոյթ վերադարձ։

Comments are closed.