Ակնյայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցութիւններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելեան

Սեպտեմբերի 26-ին Գարեգին Նժդեհի հրապարակից համախմբման և ոգեկոչման երթ ենք անելու՝ ի յիշատակ մեր հերոսների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը։

«Հայաստանին այս պահին սպասում է թուրքացման գործընթաց, մենք ունենք լրջագոյն մտահոգութիւն՝ այս ամէնի հետ կապուած։ Պատահական չէր, որ երէկ ևս Էրդողանը յայտարարեց, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ։ Ակնյայտ է, որ գաղտնի կապեր և բանակցութիւններ կան ՀՀ-ի և Թուրքիայի միջև, և դա չի բխում ՀՀ շահերից։ Թուրքիայի երեք նախապայմաններին, այն է` հրաժարում Արցախից, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, աւելացել է ևս չորրորդը` միջանցք Սիւնիքով։ ՀՀ իշխանութիւնները ո՞ր նախապայմանն են պատրաստ բաիարարել»։

Մանրասները տեսանիւթում՝

https://www.youtube.com/watch?v=7IO5NT6oEfk

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.