Ազգային ամօթի ու նուաստացման շարունակուող ժամանակը
Լաչինը կը լինի ԱՊՀ երկրների 2025 թուականի մշակութային մայրաքաղաքը։
Այս մասին Հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վ․ Փութինը։
COP 29-ից յետոյ սա հերթական հարթակն է, ուր Ատրպէյճանը ձգտելու է «փայլեցնել իր քաղաքակրթական դէմքը», իրեն դիրքաւորելով որպէս «հազարամեակների մշակութային ժառանգութեան իրաւայաջորդ», այդպիսով կրկին հաստատելով իր դոմինանտ ներկայութիւնը Հարաւային Կովկասում։
Սա անում է մի երկիր, ուր հայկակայն մշակութային հետքի վերացումն ու հայկակական մշակութային ժառանգութեան նկատմամբ վանդալիզմը դրուած են պաշտօնական, պետական քաղաքականութեան հիմքերի վրայ, մի երկիր, որը զբաղուած է պատմական զեղծարարութեամբ, մի երկիր, որը էթնիկ զտմանը զուգահեռ Արցախի բռնագրաւուած տարածքներում մշակութային ցեղասպանութիւն է իրականացնում օրը ցերեկով։
Ատրպէյճանի ձեռքերը բռնող չկայ․ ՀՀ ղեկավարութիւնը՝ խեղճի, պարտուածի ու քաղաքական մուրացկանի բովանդակութեամբ, դիւանագիտական լարախաղացութեամբ/եալանչիութեամբ/ է զգաղուած ու հնարաւոր բոլոր քաղաքական մայրաքաղաքներն ու հարթակները ծառայեցնում է հեծանուաքշութեանը կամ իր գաստրոնոմիական հետաքրքրութիւններին։
Սա քաղաքական, քաղաքակրթական, նաեւ մարդկային չտեսութեան, ազգային շահերի ուրացման, տհասի ու անտեսլականի վարքագիծ է։
ՀՀ-ն /նփ-ն/իր լռութեամբ լեգիտիմացրել եւ շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան, էթնիկ զտումն ու մշակութային վանդալիզմը՝ հայկական հետքի ամբողջական վերացումը։
Ու ՀՀ տէ ֆակտօ ղեկավարի ծաղրանկարներն ու մեմերը զարդարում են միջազգային լրահոսը։
Ազգային ամօթի ու պարտութեան շարունակուող ժամանակը․․․
Հ․Գ․ Շուշիի Սրբ․Ղազանչեցոց եկեղեցու խեղուած, մզկիթագմբէթ վերականգնումը․․․
Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Comments are closed.