Ադրբեջանը և Թուրքիան փորձում են արագացնել հակահայ փաստաթղթի ստորագրման գործընթացը․ Իշխան Սաղաթելեան
Մայիսի 20–ին, ֆեյսբուքեան ուղիղ եթերում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը նշեց, որ Ադրբեջանը և Թուրքիան խիստ անհանգստացած են Հայաստանում իրենց գործընկեր Նիկոլ Փաշինեանի ճակատագրով և փորձում են արագացնել հակահայ փաստաթղթի ստորագրման պրոցեսը։
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինեանը մեկնելու է Պրիւքսէլ՝ հանդիպելու ԵՄ Խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ․ Իշխան Սաղաթելեանն ասաց՝ վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 18։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաք է տեղի ունենալու, որին բոլորի մասնակցութիւնը շատ կարևոր է։
«Մասնակցելով վաղուայ հանրահաւաքին դուք «ո՛չ» էք ասում այս կապիտուլեանտին, ասում էք «ո՛չ» երկիրը նոր զիջումների տանելուն, և վաղուայ մասնակցութեամբ յստակ ուղերձ էք յղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, ով ժողովրդին մոլորեցնելով յայտնուել է իշխանութեան ղեկին՝ այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խօսելու, Հայաստանը ներկայացնելու»,-յայտարարեց նա։
Մանրամասնութիւնները՝ տեսանիւթում։
https://www.youtube.com/watch?v=mrTCw8d_zJU