Սեւ Լիճի Բանակցութիւններն աւարտուել են հայկական կողմի օգտին. ադրբեջանական կողմը նահանջելու է
«Երկիր»ի հաղորդմամբ՝ Սեւ լիճի տարածք ներթափանցած ադրբեջանական զինեալ ստորաբաժանումների հետ բանակցութիւնները բարեյաջող են աւարտուել հայկական կողմի համար եւ ադրբեջանական կողմը պատրաստւում է նահանջել Սև լճի տարածքից։ Հայաստանի Հանրապետության Սիւնիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատուածներում ստեղծուած իրադրութեան խաղաղ հանգուցալուծման ուղղութեամբ տարուող բանակցություններին ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում էին ՀՀ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։
Բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Յիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինուած ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանը և Սիւնիքում խորացել մինչև 3,5 քիլոմեթր՝ շրջափակել Սև լիճը:
Վարդենիսի տարածքում նոյնպէս առաջխաղացում էր եղել թշնամու կողմից: