Չենք ստորագրի եւ հաստատի որեւէ համաձայնագիր, որում Արցախը նշուած կը լինի Ազրպէյճանի մաս է. ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ

Ստորեւ կը ներկայացնենք Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար (1998-2008) Վարդան Օսկանեանի յօդուածը, զոր ան յղեց լրատուամիջոցներուն, եւ որ կը վերաբերի Արցախի հարցին:

Ներկայում Արցախի հարցում երկու մտահոգիչ միտում կայ, որ պէտք է կասեցուի ու հակադարձուի, եթէ Հայաստանը երբեւէ ցանկանում է յոյս ունենալ վերականգնել, թէկուզ` մասնակի, իր շօշափելի կորուստները, եւ վերհաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում եւ բանակցութիւնների սեղանի շուրջ: Առաջին վտանգաւոր միտումն այն է, որ սահուն անցում է կատարւում Արցախի` օրակարգի առաջնային հարց լինելուց դէպի զուտ Հայաստան-Ազրպէյճան երկկողմ օրակարգին: Սրա արդիւնքում հայ-ազրպէյճանական հակամարտութեան վերջնական ելքի վրայ ազդեցութիւն ունեցող հիմնական դերակատարների մայրաքաղաքներում ձեւաւորւում են մեզ համար վնասակար նոր կարծրատիպեր, որոնք հիմնուած են երեք փաստարկումների վրայ. ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծուած է, բ) Ղարաբաղը ազրպէյճանական տարածք է, որտեղ ապրում են հայեր, եւ նրանց` մարդու իրաւունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել, գ) ժամանակն է, որ նայենք դէպի ապագայ:

Կարդացէք նաեւ` ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի արտահերթ նիստում քննարկել են Աֆղանստանում ստեղծուած իրավիճակին առնչուող հարցեր: Կարեւոր է ընդգծել, որ ամուր եւ ինքնիշխան պետականութիւն ունենալու մեր կամքն անսասան է. Նիկոլ Փաշինեան, մեր արձագանգը այս ապօրինութիւններին լինելու է համարժէք. «Հայաստան» դաշինք. սա գերիշխող ընդհանուր տրամադրութիւնն է արեւմտեան տէրութիւնների` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, մասամբ նաեւ Ռուսաստանի մօտ: Ներկայում Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումների տարբերութիւնն այն է, որ Արեւմուտքը ցանկանում է հարցի հնարաւորինս շուտ լուծում, հետեւաբար առատաձեռն ֆինանսական օգնութիւն է առաջարկում հայկական կողմին` գործարքը քաղցրացնելու համար, մինչդեռ Ռուսաստանը չի շտապում հասնել հանգուցալուծման: Պարզապէս Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինն այստեղ մի փոքր կաշկանդուած է, քանի որ նա, կամայ թէ ակամայ, ստանձնել է նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի դրոյթների կիրառման եւ՛ միջնորդի, եւ՛ երաշխաւորի դերը: Այդ առումով խուսանաւելու նրա հնարաւորութիւնները սահմանափակ են: Երկրորդ միտումն այն է, որ Ազրպէյճանը փորձում է իր օրակարգը պարտադրել Հայաստանին: Այդ օրակարգը հնարաւորինս կարճ ժամկէտում իրականացնելու համար Պաքուն օգտագործում է հնարաւոր բոլոր լծակները` օգտուելով Հայաստանի պաշտպանական եւ բանակցային թուլացած դիրքերից: Առաջինը սահմանագծման եւ սահմանազատման հաւանական փաստաթուղթն է, որն առնչուելու է նաեւ անքլաւների հարցին: Երկրորդը Ազրպէյճանից դէպի Նախիջեւան ճանապարհի հարցն է, որը նոյեմբերի 9-ի յայտարարութեան դրոյթ է: Երրորդը հայ-ազրպէյճանական խաղաղութեան եւ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման հաւանական համաձայնագրի ստորագրման հարցն է: Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրաւէր են Հայաստանի համար: Դրանք անխուսափելիօրէն պարունակելու են դրոյթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան եւ, առհասարակ, շահերից: Աւելի՛ն. խաղաղութեան համաձայնագիրը, որ Ազրպէյճանը կը ստորագրի միմիայն այն դէպքում, եթէ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականութիւնը, որն իր պատկերացմամբ` ներառում է Ղարաբաղը, կ՛ամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը: Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Ո՛չ ես, ո՛չ Փաշինեանը, ո՛չ նրանք, որոնք քուէարկել են նրա կամ ընդդիմութեան օգտին, չեն որոշում Արցախի ճակատագիրը: Արցախի ճակատագիրը կանխորոշուած է` այն մեր ժառանգութիւնն է, մեր պատմութիւնը, մեր անկախութեան կայծը, մեր հողն ու ջուրը, արիւնը, մեր ինքնութիւնը: 1994-ի մայիսի 12-ի զինադադարից ի վեր Հայաստանի բոլոր վարչակազմերը` անկախ դիւանագիտական լեզուից, որ նրանք ընտրել են կարգավիճակի շուրջ բանակցութիւններում` անկախութիւն, ինքնորոշում, կամ մտել են «տէ ֆաքթօ եւ տէ ժիւրէ» բառախաղի մէջ, վերջնական նպատակը միշտ եղել է այն, որ ի վերջոյ մի օր Արցախը տէ ժիւրէ կը վերադառնայ Հայաստան: Ես կարծում եմ` այսօրուայ հրամայականն է, որ Նիկոլ Փաշինեանը կանգնի նոր խորհրդարանի դիմաց եւ բարձր ամբիոնից յայտարարի` «Եկէք` պայմանաւորուենք, որ ինչ էլ որ լինի, մենք չենք ստորագրի եւ հաստատի որեւէ փաստաթուղթ կամ համաձայնագիր, որում Արցախը նշուած կը լինի Ազրպէյճանի մաս է: Սա անմիջապէս կը փոխի ազգային տրամադրութիւնը, յստակ ուղերձ կ՛ուղարկի Ազրպէյճանին եւ միջազգային հանրութեանը` մեր իրաւունքներն ու երկիրը պաշտպանելու մեր վճռակամութեան մասին: Բայց այս դիրքորոշմանը արժանահաւատութիւն եւ կենսունակութիւն հաղորդելու համար Հայաստանը պէտք է ունենայ յստակ ճանապարհային քարտէս իր առաջիկայ քայլերի եւ քաղաքականութեան համար:

Leave a Comment

You must be logged in to post a comment.