Շնորհաւորական ուղերձներ կուսակցութիւններից եւ միջազգային կազմակերպութիւններից՝ ՀՅ Դաշնակցութեան հիմնադրութեան 135-ամեակի առթիւ
- (0)

ՀՅ Դաշնակցութիւնը Դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրութեան 135-ամեակը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը տեղեկացրել է.
«ՀՅԴ Բիւրոյի արտաքին քարտուղարութեան միջոցով առ այս պահը ողջոյնի, շնորհաւորանքի, գնահատանքի եւ քաղաքական զօրակցութեան ուղերձներ են ստացուել հետեւեալ կուսակցութիւններից եւ միջազգային կազմակերպութիւններից.
Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցութիւն
Ֆինլանտայի սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն
Զուիցերիայի սոցիալիստական կուսակցութիւն
Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցութիւն
Շուէտական սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն
Ֆրանսայի սոցիալիստական կուսակցութիւն
Սոցիալիստական ինտերնացիոնալ
Եւրոպայի սոցիալիստների կուսակցութիւն
Վերջին երկուսի մասին․ Սոցիալիստական ինտերնացիոնալը մոլորակի խոշորագոյն կուսակցութիւնն է, որի նախագահը Սպանիայի վարչապետն է, փոխնախագահներից մէկը՝ մեր ընկեր Մարիո Նալպանտեանը։
Եւրոպայի սոցիալիստների կուսակցութիւնը Եւրոպայում երկրորդ քաղաքական ուժն է՝ իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր թեւերում պատկառելի ներկայութեամբ ինչպէս համաեւրոպական, այնպէս էլ անդամ պետութիւնների մակարդակում։ Դաշնակցութեանն ուղղուած՝ շատ ուշագրաւ շեշտադրումներով ողջոյնի նամակը, ստորագրուած է կուսակցութեան նախագահ՝ Շուէտիայի նախկին վարչապետ Շտեֆան Լիոֆէնի կողմից։
Այս ցանկը շատ խօսուն վկայութիւնն է մեր կուսակցութեան միջազգային հեղինակութեան ու յարգանքի, մեր տեսակէտների միջազգային ընկալման ու աջակցութեան:
Դաշնակցութեան՝ երեք դարերի վրայ երկարող էպիկական ներկայութիւնը շարունակւում է նո՛ր եռանդով եւ նո՛ր աւիւնով՝ հիմնուած անցեալի արժեւորման եւ ապագայի հաստատուն տեսլականի վրայ։
Շնորհաւոր 135-ամեակ»: