Հրանտ Մարգարեան․ Այս պահին մենք պէտք է լինենք միասնական, հայրենիքի պաշտպանութեան հարցը մեր գերխնդիրն է

Արամ Մանուկեանի արձանի մոտ Դաշնակցութեան «Շուշիի առանձնակի գումարտակ»- ի հիման վրայ գործող Կամաւորական շարժման համակարգողների կոչով կամաւորական սկզբունքով բազմաթիւ քաղաքացիներ են հավաքուել:

Ներկաներին կոչով դիմել է «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան նախագահ Հրանտ Մարգարեանը.

Հրանտ Մարգարեանը յայտարարեց, որ իբրև Գէորգ Չաւուշի, Սերոբ Աղբիւրի, Արամ Մանուկեանի, Վարդան Դուշմանի, Թաթուլ Կրպէյեանի ժառանգորդներ, ՀՅԴ-ն պէտք է լինի առաջամարտիկը և գնայ առջևից․ «Պէտք է գնանք առջևից՝ մեզ հետ տանելով ժողովուրդն ու ազգը։ Մենք պէտք է կարողանանք սովորեցնել, որ հայրենասիրութիւնը գործունէութիւն է, որ պէտք է կատարուի, ոչ թէ խօսք է։ Եւ այդ գործի ապացոյցը պէտք է լինենք մենք բոլորս»։

Մանրամասները՝ տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.