ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
1051
0
Սեպտեմբերի 12-ին ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը և ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ և լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հետ:
Կարևորուել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերութիւնը, արցախահայութեան անվտանգութեան երաշխաւորումը, Արցախի և Հայաստանի միջև անխափան և լիարժէք կապի ապահովումը և այս համատեքստում ռուսական խաղաղապահ զօրակազմի գործունէութիւնը:
Մտքեր են փոխանակուել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական յարաբերութիւններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ: