ՀՅԴ ՀԵՄ-ն ու ՆԱՈՒՄ-ը դրամահաւաք նախաձեռնած են կարիքաւոր հայրենակիցներուն օգնելու նպատակով
2091
0
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը (ՀԵՄ) եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը (ՆԱՈՒՄ) յայտարարութեամբ հանդէս եկած են՝ նշելով, որ կը սկսին դրամահաւաք, որմէ գոյացած միջոցներով օգնելու են մեր կարիքաւոր հայրենակիցներուն։
Յայտարարութիւնը ստորեւ.
«Սիրելի հայրենակիցներ,
- հաշուի առնելով, որ մեր հազարաւոր քաղաքացիներ այս օրերին մենակ են մնացել ճգնաժամի դէմ պայքարում։
- ելնելով մեր ընկերվարական գաղափարախօսութիւնից
- հաւատալով, որ հասարակութեան առաւել ապահով ներկայացուցիչները պատասխանատու են աւելի կարիքաւորների համար
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները մեկնարկում են դրամահաւաք, որից գոյացած միջոցներով օգնելու ենք մեր կարիքաւոր հայրենակիցներին։
Միացիր մեզ և օգնիր մէկ ընտանիքի դիմագրաւել ճգնաժամին։
Դրամահավաքին կարող է միանալ իւրաքանչիւրը՝ ցանկացած չափի գումար փոխանցելով ‼️19300995959701‼️ հաշուեհամարին։
Յուրաքանչյուրիս մասնակցութիւնն էական է։
https://www.facebook.com/arfdofficial/videos/1138401133194196/?t=8