Խաղաղութեանն ու անվտանգութեանը սպառնում է ոչ թէ ընդդիմութիւնը, այլ թշնամիները եւ Հայաստանի ներկայի իշխանութիւնները
- (0)

«Թշնամին գտնւում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, սրա խաղաղութիւնը ո՞րն է», այսօր՝ Սեպտեմբերի 11-ին Աժ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։
«Ամբողջ պրոբլեմն այն է, որ երբ մենք ասում ենք, որ շարունակ զիջելով խաղաղութեան չես հասնի, որ սրա բերածը խաղաղութիւն չի՝ սրանք մեզ մեղադրում են, թէ մենք պատերազմի ուժեր ենք, իրենք ուզում են խաղաղութիւն բերեն, իսկ սպառնալիք ենք խաղաղութեան համար։ Մենք չենք սպառնում Հայաստանի խաղաղութեանն ու ինքնիշխանութեանը, սպառնում են թշնամիները, օրուայ Հայաստանի իշխանութիւնը։ Դուք լսե՞լ էք սրանք մի թթու բառ վերջին 5 տարուայ մէջ ասեն այն պետութեանը, այն պետութիւնների ղեկավարներին, ովքեր անընդհատ ամենավերջին բառերով նախ ծաղրում են իրենց։ Ալիեւի կօշիկները լիզելը, իրենց համար կարող է լուրջ դիւանագիտութիւն է, ի միջ ի այլոց ամէն անգամ, երբ որ հանդիպում են Էրտողանին, Ալիեւին, լիզում են կօշիկները, խոնարհւում են, գալիս են այստեղ, աւելի մեծ առոգանութեամբ եւ տոնով սկսում են յոխորտալ ընդդիմութեան վրայ»։
Իշխան Սաղաթէլեանը նաեւ անդրադարձաւ ռազմական պիւտճէի կրճատմանը, ինչպէս նաեւ զինծառայութեան ժամկէտի կրճատմանն ու 1.5 տարի դարձնելուն՝ նշելով, որ այս բխում է բացառապէս Ատրպէյճանի պահանջներից եւ արւում է Ատրպէյճանի թելադրանքով։
«Սա հերթական պահանջներից մէկն է, որ հայկական զինուած ուժերը պէտք է սահմանափակուեն, սպառազինութիւնը պէտք է սահմանափակուի, ապառազմականացուի, հիմա իրենք գնում են այդ ուղղութեամբ՝ անշուշտ, դա ներկայացնելով, իբրեւ խաղաղութեան հասնելու ինչ-որ հերթական հնարաւորութիւն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ գործող իշխանութիւնը հետեւողականօրէն շարունակում են կատարել թշնամու պահանջները, եւ այս հրադադարը ներկայացնում իբրեւ խաղաղութիւն։
Մանրամասները՝ տեսանիւթում.