ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԱԺԿ», «ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ» և «ՀՅԴ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
1304
0
Հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը ընդունեց Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի «ԱԺԿ», «Արդարութիւն» և «ՀՅԴ» խմբակցութիւնների ղեկավարներ Դաւիթ Մելքումեանին, Դաւիթ Գալստեանին և Արթուր Մոսիեանին:
Կողմերը քննարկեցին Արցախի Հանրապետութեան կարգավիճակի, Արցախում ստեղծուած կացութեան և խնդիրների կարգաւորման վերաբերեալ հարցեր:
Երկուստեք կարևորուեց ՀՀ-ԱՀ միջխորհրդարանական յանձնաժողովի ձևաւորման անհրաժեշտութիւնը և հայկական երկու պետութիւնների խորհրդարանների միջև սերտ և բարձր մակարդակի համագործակցութեան ապահովումը: