Իշխանութիւնները շարունակում են բռնաճնշումները. «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
Հայրենակիցներ,
Իշխանութիւնները շարունակում են նախընտրական փուլում սկսուած բռնաճնշումները «Հայաստան» դաշինք«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրաւուած անձանց նկատմամբ իրականացւում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողութիւններ:
Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն աւելի են խորացնում երկրում առկայ քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակւում են երկրում մէկ մարդու իշխանութիւն հաստատելու փորձերը:
Հակաօրինական այս գործողութիւնների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցութեանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղուած պայքարից: «Հայաստան» դաշինքը խստօրէն դատապարտում է իշխանութեան այս գործելաոճը: Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղէտի հասցրած վարչախմբի դէմ պայքարը:
Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողութիւնների բոլոր մեղաւորները պատասխան են տալու:
«Հայաստան» դաշինք