Ին­չու՞ այս հրա­տա­րա­կու­թիւնը

Արևմտեան Ամերիկայի հայկական համայնքը կարող է բախտորոշ դեր ունենալ մեր հայրենիքի ու ժողովրդի կեանքում:

Վեր­ջին քանի տասնամեակներին  հա­յու­թեան հոս­քը Մի­ջին Արեւել­քից դէ­պի Մի­աց­եալ Նա­հանգ­ներ  և ապա դրա վրայ օրեցօր աւելացող նաեւ Հա­յաս­տա­նի հա­յու­թեան հոս­քը դէ­պի արեւմուտք  21 րդ դա­րի նա­խօր­եա­կին Միացեալ  Նահանգների հայ համայնքը դարձրեցին իւրայատուկ  յատկանիշներով օժտուած համայնք:

Ամերիկահայութեան աճի հետ զու­գա­հեռ առա­ւել զգա­լի  է դար­ձաել  նաեւ հա­յու­թեան  ներկայութիւնը երկրի  տնտե­սա­կան, մշա­կու­թա­յին եւ քա­ղա­քա­կան ասպարէզներում:  Այսօր քաղաքական բազմաթիւ օղակներում   լինի դա քաղաքային, նահանգային կամ մինչև իսկ դաշնային մակարդակներում հայութիւնն ունի իր դերակատարութիւնը, իսկ որոշ մակարդակներում այդ դերակատարութիւնը  վճռորոշ  ուժ է ստացել:

Ամերիկահա­յու­թիւնը այ­սօր ոչ միայն իբրեւ Հայ այլ նաև  իբրև Ամե­րի­կայի քաղաքացի, ու­նի իր ուրոյն հար­ցերն ու մտա­հո­գու­թիւն­նե­րը: Թերեւս լայն հնա­րա­ւո­րու­թիւն­ներով օժտուած ամերիկահայի համար տարբեր մակարդակների առաջնահերթութիւններ կան, սակայն  չպէտք է մոռանալ, որ հնա­րաւո­րու­թիւն­նե­րի կող­քին նաեւ պար­տա­ւո­րու­թիւն­նե­րի ու

պա­տաս­խա­նատ­ւութեան նոր դաշտ է բաց­ւում այս ափերում հաստատուած հա­յու­թեան առջեւ թէ իբրեւ օրի­նա­պահ քա­ղա­քա­ցի եւ թէ իբրեւ յանձ­նա­ռու հայ:

Իր բազմերանգ հայութեամբ, իր նիւթական ու քաղաքական կարողութիւններով ու պատրաստուած մարդուժով ու յատկապէս  հայրենիքի հետ անքակտելի կապերով կապուած Արևմտեան Ամերիկայի հայկական համայնքը կարող է բախտորոշ դեր ունենալ մեր հայրենիքի ու ժողովրդի կեանքում եթէ այն կարողանայ հանդիսանալ հայրենիքի կառուցողական և սրտցաւ գործընկերը: Մենք ազգովին չկարողացանք իրականացնել դա, մեղաւորներ կան բոլոր կողմերում,  իսկ  այն ինչ որ այսօր մեր առջևն է մեր ազգի, մեր հայրենիքի և մեր համայնքի ապագան է և բոլորս գիտակցում ենք, որ առանց Հայաստանի ու Արցախի սփիւռքն ինքնին անիմաստ է և դատապարտուած է մահուան:

Արևմտեան Ամերիկայի հայկական համայնքն էլ անմասն չմնաց Հայաստանի ու հայութեան կեանքը խոշորագոյն տագնապների մատնած այն գործընթացներից որոնց բացայայտօրէն ականատես դարձանք 2018 թուականից այս կողմ, իսկ որի նախադրեալները շատ աւելի խորն էին:

44օրեայ պատերազմի օրերին առաջացած անսահման ոգեւորութեան ու հայկական համայնքների ու երիտասարդութեան զարթօնքի ու ինքնակազմակերպման կարճատև իսկ աշխոյժ ժամանակահատուածին փոխարինեց կասկածելի պայմաններում թելադրուած պարտութեան հետ ընկերակցող  յուսախաբութիւնն ու անտարբերութիւնը:

Հայաստանի քաղաքական բեմում յայտնուած կասկածելի ուժերը ոչ միայն փորձում են ապակողմնորոշել  Հայաստանի հասարակութիւնն ու քաղաքական դաշտը, այլ նաև ոչ մի ջանք չեն խնայում որպէսզի Հայկական սփիւռքը ներգրաւեն  նոյն պառակտիչ ու տկարացնող գործընթացների մէջ:

Համայնքային իմաստով  ներքին և արտաքին ճակատներում  երկարաշունչ և տքնաջան գործ կայ կատարելու, գործ կայ յանուն հայրենիքի, գործ կայ  յանուն ապագայ սերունդների ու ազգի գոյատևման:

Այս անձնուրաց գործի յաջողութեան համար «Օրակարգ»ը իբրև Դաշնակցութեան մամլոյ ընտանիքի նոր անդամ ձեր կողքին է լինելու:

«Օրակարգ»ը  լիա­յոյս է որ ձեր աջակ­ցու­թեամբ այս հրա­տա­րա­կու­թիւնը կը ծա­ռա­յի իր նպա­տակ­նե­րին՝ նոր հո­րի­զոն­ներ բա­ցե­լով  հա­յու­թեան առջեւ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.