Երևանի և Ստեփանակերտի մէջ պիտի գումարուի ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբերու և գրասենեակներու խորհրդաժողովը
Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախաձեռնութեամբ, փետրուարի 24-28-ը Երևանի և Ստեփանակերտի մէջ պիտի գումարուի ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբերու և գրասենեակներու խորհրդաժողովը, այս մասին կը յայտնէ ՀՅԴ հանրային կապերու գրասենեակը:
Խորհրդաժողովին պիտի մասնակցին Հայ Դատի աւելի քան 20 յանձնախումբերու և գրասենեակներու, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններու մօտ 50 ներկայացուցիչներ։
Համաժողովի օրակարգը կը ներառէ Հայ Դատի յանձնախումբերու և գրասենեակներու աշխատանքներու բոլոր ոլորտները՝ Արցախի հիմնախնդրէն մինչև Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչում, հատուցում, Թուրքիա-Ատրպէյճան հակահայ պայքար և այլն։ Պիտի քննարկուին նաեւ նախորդ շրջանի աշխատանքները և անմիջական ապագայի ծրագրերը։
Փետրուար 24-֊ին Երևանի մէջ պիտի կայանայ խորհրդաժողովի բացումը։ Փետրուար 25-ին խորհրդաժողովը պիտի շարունակուի Ստեփանակերտի մէջ, Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նիստերու դահլիճին մէջ։