Գանատայի Լաւալ քաղաքին մէջ ծածանեցաւ եռագոյնը

Հայաստանի Առաջին Հանրապետության 100ամեակին առիթով, ՀՅԴ Լաւալի (Գանատա) «Սարգիս Զեյթլյան» Կոմիտէի նախաձեռնութեամբ և Լաւալի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպութեամբ առաջին անգամ ըլլալով Լաւալի քաղաքապետարանին առջև վեր սլացաւ Հայաստանի Հանրապետության եռագոյնը և հնչեց Հայաստանի ազգային օրհներգը։
Արարողութեան ներկայ էին Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արք. Չարեանը, Հայաստանի Արտակարգ և լիազօր դեսպան` Պարոն Լևոն Մարտիրոսեանը, նահանգային և դաշնակցային պաշտօնատարներ, Լաւալի քաղաքապետ պրն. Տեմէրսը, նախարարներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.