Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին
1232
0
Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին։
Հանդիպմանն անդրադարձ կատարուեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրաւէրներին, մասնաւորապէս հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորուեց համընդհանուր ջանքերի մէկտեղումը՝ ի նպաստ առկայ հարցերի յաղթահարման և հայրենիքի զօրացման։
Զրոյցի ընթացքում խոսուեց նաև սփիւռքի համայնքներում առկայ կացութեան և ազգային կառոյցների կարևոր առաքելութեան մասին ազգային ինքնութեան ու միասնականութեան պահպանման գործում։ Ընդգծուեց նաև հայրենիք-սփիւռք կապերի առաւել ամրապնդման անհրաժեշտութիւնը։