ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (Յունիսի 1-Յուլիսի 15, 2023թ)

Անցնող մէկ ու կէս ամսուայ ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփիւռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապէս պայմանաւորուած լինել ատրպէյճանական ընթացիկ ահաբեկչական քաղաքականութեան արդիւնքում Արցախում ստեղծուած հոմանիտար եւ անվտանգային իրավիճակով։ Աշխատանքներ են շարունակուել Արցախի հանդէպ միջազգային զօրակցութեան ապահովման, շրջափակման վերացման, Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան վերացման, հիմնախնդրի միջազգայնացման, ինքնորոշման իրաւունքի իրացման ճանաչման շեշտադրմամբ բանակցային գործընթացի լիարժէք ձեւաչափի վերականգնման եւ այլ ուղղութիւններով։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

ԱՄՆ յիսուն նահանգներից Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դաշնային, նահանգային եւ տեղական ներկայացուցիչները Յունիսի 4-ին Գալիֆորնիայի Ռոնալդ Ռէյգանի անուան գրադարան-թանգարանում անցկացրել են Հայ դատի քաղաքական եւ կազմակերպական աշխատանքներին նուիրուած սեմինար-քննարկում։

Սեմինարի օրակարգը ներառել է քաղաքական խորը քննարկումներ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործունէութեան բոլոր ուղղութիւնների եւ ոլորտների վերաբերեալ՝ սկսած համայնքային քաղաքական ներգրաւուածութիւնից մինչեւ հաղորդակցութիւն եւ մեդիա, ընտրականից մինչեւ օրէնսդրական գործընթացներ։

Սեմինարին մասնակցել են նաեւ ոլորտային յայտնի փորձագէտներ, որոնք քննարկել են ԱՄՆ արտաքին քաղաքականութեան առանձնայատկութիւնները Հարաւային Կովկասում, ինչպէս նաեւ Հայ դատի քաղաքական առաջնահերթութիւնների սպասարկման ուղղութեամբ առաջիկայ մարտավարական քայլերը։ Մասնաւորապէս՝

– ԱՄՆ-ի շարունակական ճնշումն Ատրպէյճանի վրայ՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը,
– ԱՄՆ-ի կողմից Ատրպէյճանին զ
էնքի վաճառքի եւ անվտանգային աջակցութեան դադարեցում,

– Արցախին ԱՄՆ-ի անյապաղ մարդասիրական օգնութեան տրամադրում,
– Ատրպէյճանի կողմից շարունակ
ուող ռազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների խախտումների համար պատասխանատվութեան ենթարկում,
– Ատրպէյճանի կողմից ապօրինաբար ձերբակալ
ուած եւ խոշտանգուած հայ ռազմագերիների ազատ արձակում,

– Հայաստանի անվտանգութիւնը որպէս հայ-ամերիկեան երկկողմանի յարաբերութիւնների թիւ մէկ առաջնահերթութեան սահմանում,
– Արցախի Հանրապետութեան ինքնորոշման անքակտելի իրա
ւունքի ճանաչում։

Տուեալ ժամանակահատուածում ԱՄՆ Կոնգրեսում սկսուել են Արցախի օժանդակութեանը նուիրուած օրէնսդրական գործընթացներ։ Մասնաւորապէս՝ Յունիսի 9-ին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ալեքս Պադիլան եւ Մարկօ Ռուբիոն ներկայացրել են Արցախի ապաշրջափակմանն ուղղուած բանաձեւի նախագիծ, որը միաժամանակ ԱՄՆ կառավարութեանը կոչ է անում վերականգնել Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի պահանջները, ինչը բացառում է Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը։ Բանաձեւի նախագծով պահանջւում է Արցախում Ատրպէյճանի կողմից իրականացուած պատերազմական յանցագործութիւնների միջազգային յետաքննութիւն եւ միջազգային դիտորդների տեղակայում Արցախում եւ Լաչինի միջանցքում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լին Յունիսի սկզբին նախաձեռնել էր կոնգրեսական գրութիւն՝ ուղղուած նախագահ Բայդենի վարչակազմին՝ պահանջելով դադարեցնել Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը եւ առաւել կոշտ դիրքերից հանդէս գալ Արցախի շրջափակման ատրպէյճանական քաղաքականութեան դէմ։ Յունիսի 21-ի դրութեամբ Բարբարա Լիի առաջնորդած գրութեանն են միացել Կոնգրեսի 54 անդամներ: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղուած գրութեամբ կոնգրեսականներն ԱՄՆ վարչակազմից պահանջել են Ատրպէյճանի նկատմամբ կիրառել ԱՄՆ Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի (907-րդ բանաձեւ) պահանջները եւ ըստ այդմ դադարեցնել Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան օժանդակութիւնը։ Կոնգրեսականներն անդրադարձել են նաեւ Արցախեան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ ատրպէյճանական ուժերի կողմից իրաականացուած մարդկութեան նկատմամբ յանցագործութիւններին ու դրանց անպատժելի մնալու անթոյլատրելիութեանը։ Կոնգրեսականները նաեւ քննադատել են պետդեպարտամէնտին՝ Ատրպէյճանի իշխանութիւնների գործողութիւնների գնահատման հարցում զսպուածութեան հարցում։ Նրանք վկայակոչել են նաեւ ԱՄՆ կառավարութեան հաշուետուութեան գրասենեակի (GAO) զեկոյցը, որը հրապարակուել է 2022 թուականին եւ արձանագրել, որ պետդեպարտամէնտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի իրազեկել Բաքուին յատկացուող աւելի քան 164 միլիոն տոլարի օժանդակութեան՝ Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ ռազմական հաւասարակշռութեան վրայ ազդեցութեան մասին:

Նոյն օրը՝ Յուլիսի 21-ին, ԱՄՆ Կոնգրեսում կայացել է նաեւ «Պաշտպանութիւն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագիրը կրող հանրային լսում՝ կազմակերպուած Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովի համանախագահների կողմից։ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ֆրենք Փալոնը հանդէս են եկել ներածական ելոյթներով, իսկ Ադամ Շիֆը յղել է գրաւոր ուղերձ։ Արցախում ստեղծուած իրավիճակի նկարագրական ելոյթներով են հանդէս եկել Միջազգային կրօնական ազատութիւնների հարցերով ԱՄՆ յատուկ յանձնարարութիւններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը, Երեւանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Ամերիկեան ձեռնարկութիւնների ինստիտուտի աւագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը եւ Կոլումբիայի համալսարանի «Խաղաղութեան եւ մարդու իրաւունքների» ծրագրի տնօրէն Դէյվիթ Ֆիլիպսը։ Վերջիններս, ինչպէս նաեւ ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ մտքեր են փոխանակել Արցախում ստեղծուած իրավիճակի, ինչպէս նաեւ այդ իրավիճակը մեղմելու ամերիկեան կողմի հնարաւոր դերակատարութեան ու գործնական քայլերի վերաբերեալ։

Մինչ այդ, Յունիսի 14-ին, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը Կոնգրեսում մասնակցել է «Ամերիկացիները հնդիկների համար» կազմակերպութեան եւ Հնդկա-ամերիկեան հիմնադրամի կազմակերպած ամերիկա-հնդկական համաժողովին՝ նուիրուած քաղաքական ներգրաւուածութեան խնդիրներին եւ հանդէս եկել երկու ժողովուրդների ինչպէս պատմական, այնպէս էլ ներկայ համագործակցութեանը նուիրուած ելոյթով։

Արամ Համբարեանը Յուլիսի 7-ին անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած յայտարարութիւններին եւ կոշտ քննադատութեան ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ատրպէյճանի կազմում տեսնելու եւ, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ատրպէյճանի կազմում էթնիկ զտման եւ ցեղասպանութեան վտանգի առջեւ կանգնեցնելու դիրքորոշման համար։ Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարեանը համարել է անխոհեմ եւ որակել որպէս Արցախի 120․000 հայ բնակչութեան մահապատիժ։ Հայ դատի յանձնախմբի նախագահը նկատել է՝ նման վախկոտ կեցուածքը յարիր չէ Ամերիկայի նման պետութեան, որը ձգտում է միջազգային բազմոլորտ առաջնորդութեան։ Ըստ նրա՝ Միացեալ Նահանգները կրում է ինչպէս բարոյական, այնպէս էլ միջազգային իրաւական պարտաւորութիւններ՝ կանխելու էթնիկ զտումները: Ատրպէյճանի գործողութիւնները հենց ապացոյց են այն բանի, որ Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների հայերը կանգնած են ցեղասպանութեան վտանգի առաջ։

Եւրոպա

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականութեան յանձնաժողովում Արցախի վերաբերեալ բանաձեւ է ընդունուել՝ Ատրպէյճանի կողմից արգելափակուած Լաչինի միջանցքի անյապաղ բացման եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից ատրպէյճանական զօրքերի դուրսբերման պահանջներով։

Բանաձեւում արձանագրուած է՝ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետութեան հետ կապող կենսական կարեւոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկուել Ատրպէյճանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչութեան համար եւ խոչընդոտում առաջին անհրաժեշտութեան պարագաների, մարդասիրական օգնութեան մուտքն ու տնտեսական հնարաւորութիւնները։ Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականութեան յանձնաժողովը ընդունում է հարցի հրատապութիւնը եւ կոչ անում Ատրպէյճանին` անյապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայութիւնների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։

Աւելին, բանաձեւում ընդգծւում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ատրպէյճանական ուժերի անյապաղ դուրսբերման անհրաժեշտութիւնը։ Նշւում է, որ ինքնիշխան պետութեան սահմաններում օտարերկրեայ ռազմական ուժերի ներկայութիւնը միջազգային իրաւունքի խախտում է եւ ինքնիշխանութեան սկզբունքների խաթարում։ Բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին` դրդել Ատրպէյճանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականութիւնը հայ ժողովրդի դէմ եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը, որը կանգնած է ցեղասպանութեան վտանգի առաջ։

Եւրոպական Խորհրդարանի Յունիս ամսուայ լիագումար նիստի ընթացքում, մտքերի փոխանակման ժամանակ, Եւրոպական խորհրդարանի պատգամաւորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Արցախի բնակչութեան նկատմամբ Ատրպէյճանի կողմից կիրառուող շրջափակման եւ այս առնչութեամբ ԵՄ քաղաքականութեան վերաբերեալ: Նիստի ժամանակ ելոյթ ունեցած խորհրդարանականների մեծամասնութիւնը վերահաստատել է ատրպէյճանական ագրեսիայի դէմ ԵՄ առաւել խիստ դիրքորոշման անհրաժեշտութիւնը եւ դատապարտել Ատրպէյճանի էթնիկ զտումների քաղաքականութիւնը։

Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարութեան անգործութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հետ կապուած եւ նկատել Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելութեան անարդիւնաւէտութիւնը։

Եւրախորհրդարանի պատգամաւորները կոչ են արել ԵՄ ղեկավարութեանը՝ օգտագործել իր լծակները՝ վերացնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, որը յանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Եւրախորհրդարանի պատգամավորները նաեւ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ատրպէյճանի նկատմամբ, որը չի յարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատեանների որոշումները։

Տեսակէտներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանութիւնը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների լուրջ խախտումները։

Բրիւսելում Յուլիսի 6-ին կայացել է Եւրոպայի մի շարք երկրների հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչների հանդիպում։ Ներկայացուած են եղել Եւրամիութեան այն անդամ-երկրները, որտեղ հայ համայնքն ունի միասնական ներկայացուցչական մարմին, այն է՝ Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Յունաստանը, Կիպրոսը, Շուեդիան եւ Ռումինիան։ Հանդիպումը կազմակերպել էր ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը։ Հանդիպման գլխաւոր նպատակն էր՝ քննարկել Արցախի շուրջ ստեղծուած օրհասական իրավիճակը եւ համախմբել, ինչպէս նաեւ զօրաշարժի ենթարկել Եւրամիութիւնում հայկական սփիւռքին՝ ի պաշտպանութիւն արցախահայութեան անքակտելի իրաւունքների։

Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ 2023 թուականի Յուլիսի 15-ին Բրիւսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ աւելի քան 470 եւրոպական ՀԿ-ներ եւ միաւորումներ նամակ են յղել Եւրոպական միութեան եւ Եւրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ յորդորելով անյապաղ եւ արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել Ատրպէյճանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցէագրուած է Եւրոպական խորհրդի, Եւրոպական յանձնաժողովի եւ Եւրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպէս նաեւ Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւնների ղեկավարներին։ Նամակի հեղինակները մատնանշել են անտանելի կենսապայմանները, որոնցում յայտնուել են 120.000 արցախահայեր՝ Ատրպէյճանի կողմից աւելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետութեանը կապող միակ ճանապարհի կանխամտածուած շրջափակման հետեւանքով եւ կոնկրետ քայլեր առաջարկել ատրպէյճանական ագրեսիային վերջ տալու նպատակով։

Գանատա

Յունիսի 7-ին կայացել է Գանատա-Արցախ խորհրդարանական բարեկամութեան խմբի ամէնամեայ ընդհանուր ժողովը, որի արդիւնքում սենատոր Լէօ Հուսաքուսը եւ խորհրդարանական Ռախել Թոմասն ընտրուել են որպէս խմբի համանախագահներ, իսկ խորհրդարանական Ալեքսանդր Բուլերիսը՝ փոխնախագահ։ Բարեկամութեան խումբը Յունիսի 29-ին՝ Արցախի շրջափակման 200-րդ օրուայ կապակցութեամբ հանդէս է եկել յայտարարութեամբ, որով Գանատայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնն է հրաւիրուել Արցախում ստեղծուած իրավիճակի վրայ։

ՀՅԴ Հայ դատի Գանատայի յանձնախումբը Յուլիսի 14-ին հանդէս է եկել յայտարարութեամբ՝ մտահոգութիւն յայտնելով, որ գանատական կառավարութիւնը պատրաստւում է հանել Թուրքիային ռազմական նշանակութեան արտադրանք վաճառելու էմբարգօն, ինչին հնարաւոր էր եղել հասնել ՀՅԴ Հայ դատի Գանատայի յանձնախմբի տեւական աշխատանքի արդիւնքում։ Գանատական կառավարութեանը փոխանցելով գանատահայ համայնքի վրդովմունքը՝ ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը կոչ է արել մարդու իրաւունքները, միջազգային անվտանգութիւնն ու արդարութիւնը վեր դասել քաղաքական կարճաժամկէտ հաշուարկներից եւ վերատեսութեան ենթարկել որոշումը։

Կիպրոս

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի յանձնախումբը Յունիսի 26-ից Յուլիսի 1-ը կազմակերպել էր քաղաքական հանդիպումների շարք, որին մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը, ՀՅԴ Հայ դատի յանձնախմբի նախագահ Յակոբ Գազանճեանը եւ ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի անդամներ։ Արդիւնաւէտ հանդիպումներ են տեղի ունեցել երկրի պաշտպանութեան նախարարի, մշակոյթի փոխնախարարի, քաղաքական բոլոր կուսակցութիւնների նախագահների ու ներկայացուցիչների, Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Կոստաս Մավրիդէսի, Ստրովոլոսի քաղաքապետի, հոգեւոր առաջնորդների, հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանի եւ համայնքային ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկուել է Արցախի շարունակուող խիստ շրջափակման, ուժի կիրառման եւ էթնիկ զտման ահագնացող սպառնալիքները։ Շեշտուել է Արցախում ճգնաժամը յաղթահարելու եւ Ատրպէյճանի սադրանքները կանխելու ուղղութեամբ միջազգային գործուն քայլերի անհրաժեշտութիւնը։

Աւստրալիա

Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում Յունիսի 26-ին Աւստրալիայի խորհրդարանի պաշտօնական կայքում զետեղուել է Արցախի շրջափակումը դատապարտել պահանջող հանրային խնդրագիր։

Տուեալ ժամանակահատուածում Արցախին պարտադրուող ատրպէյճանական շրջափակումը դատապարտել են եւ աւստրալիական կառավարութիւնից յստակ դիրքորոշում են պահանջել ֆեդերալ ու տարածքային խորհրդարանների բազմաթիւ անդամներ, մասնաւորապէս Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի անդամներ Հուգ Մքդերմթոը եւ Ջորդան Լանը, ֆեդերալ խորհրդարանական Ջերոմի Լաքսելը, լիբերալ եւ կանաչների կուսակցութիւնների արտաքին քաղաքականութեան պատասխանատուներ սենատոր Սիմոն Բիրմինգհամը եւ Ջորդոն Սթիլ-Ջոնը։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Թիմ Լոթնը եւ փոխնախագահ Ջեսիկա Մորդենը, ինչպէս նաեւ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (առցանց) հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի Եւրոպայի հարցերով նախարար Լէօ Դոչերթիի հետ։ Հանդիպմանը հեռավար եղանակով մասնակցել է նաեւ Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախագահ Անեթ Մոսքոֆեանը։

Հանդիպման ընթացքում քննարկուած հարցերը վերաբերել են Հայաստանի եւ Արցախի անվտանգային եւ հումանիտար խնդիրներին: Թիմ Լոթնը նախարարից ակնկալել է Մեծ Բրիտանիայի կառավարութեան առաւել կոշտ դիրքորոշում Լաչինի միջանցքի շրջափակման առիթով։

Լիբանան

Ատրպէյճանական տեղակատուական սադրանքներին հակազդելու նպատակով՝ Հայ դատի Լիբանանի մարմինը Յունիսի 21-ին լիբանանեան լրատուամիջոցներին հաղորդագրութիւն է ուղարկել՝ ներկայացնելով դրան նախորդող օրերին ատրպէյճանական նախայարձակ գործողութիւնները։ Նամակով անդրադարձ է կատարուել նաեւ Արցախի շրջափակմանն ու տեղում ստեղծուած հումանիտար իրավիճակին։

Եւրոպական միութեան խորհրդի նախագահութիւնը ստանձնելու կապակցութեամբ՝ Յուլիսի 3-ին ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմնի պատուիրակութիւնը այցելել է Պէյրութում հաւատարմագրուած Իսպանիայի դեսպանատուն, որտեղ հանդիպել է փոխդեսպանին եւ շնորհաւորել կարեւոր քաղաքական իրադարձութեան առթիւ։ Հանդիպման ընթացքում յանձնախմբի անդամները հանգամանօրէն ներկայացրել են Բերձորի միջանցքի փակման պատճառով Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամը եւ միջազգային դատական ատեանների՝ շրջափակումը վերացնելու մասին որոշումների Ատրպէյճանական արհամարհումը։

Հայ դատի յանձնախմբի անդամները նաեւ շեշտել են հայ-ատրպէյճանական ստորագրուելիք փաստաթղթում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման անհրաժեշտութիւնը, նշելով որ հակառակ պարագայում Արցախը կը կրկնի Նախիջեւանի ճակատագիրը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնակա

Comments are closed.