Վրաստանի Մէջ Կ՛ապրին 168,000 Հայեր


ԹԻՖԼԻՍ.- Ապրիլի 28ին Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալութիւնը հրապարակած է 2014ին կատարուած Վրաստանի մարդահամարի արդիւնքները, որու համաձայն երկրի հայ բնակչութեան թիւը կը կազմէ 168,000:

Վրաստանի բնակչութեան ընդհանուր թիւը ըստ այս մարդահամարի արդիւնքներուն 3,713, 800 է, որուն 3,224,600ը վրացիներ են (86,8%), 233,000ը՝ ազերիներ (6,3%), 168,100՝ հայեր (4,5%), 26,500ը՝ ռուսեր (0,7%), 14,400ը օսեր(0,4%), 12,200ը՝ եզիտիներ (0,3%), 6000ը՝ ուքրանացիներ (0,2%), 5,700ը քիստիններ/չեչեններ (0,2%), 5,500ը՝ յոյներ (0,1%), 2,400ը՝ ասորիներ (0,1%), 14,300ը՝ այլ ազգութիւններ (0,4%): Բնակչութեան 0.6% հրաժարած է նշել իր ազգութիւնը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.