Ճատրակ. Միջազգային 41-րդ Ողիմպիական. Հայաստանի Տղոց Հաւաքականը Տիտղոսը Պաշտպանելու Իր Յոյսերը Կորսնցուց


0813_Arm-Viet-fՆորվեկիոյ Թրոմսօ քաղաքին մէջ տեղի ունեցող ճատրակի 41-րդ միջազգային ողիմպիականին 10-րդ հանգրուանին, Հայաստանի տղոց հաւաքականը ոչ համոզիչ հաւասարութիւն մը (2-2) արձանագրելով Վիեթնամի հետ, տիտղոսը պաշտպանելու իր յոյսերը վերջնականապէս կորսնցուց` նկատի ունենալով, որ մրցաշարքին աւարտէն մէկ հանգրուան առաջ Հայաստան, որ 177 խումբերուն մէջ կը գրաւէ 14-րդ դիրքը, այժմ երեք կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքին վրայ գտնուող եւ ցարդ անպարտելի Չինաստանէն:

Վլատիմիր Յակոբեան (2655) Վիեթնամի դէմ յաղթանակ արձանագրեց, Լեւոն Արոնեան (2805) եւ Գաբրիէլ Սարգսեան (2686)` հաւասարութիւններ, մինչ Սերկէյ Մովսիսեան (2672) պարտուեցաւ:

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցաշարքին, Հայաստան թէեւ 2,5-1,5 արդիւնքով յաղթեց Խրուաթիոյ, սակայն իր կարգին տիտղոսին տիրանալու յոյս չունի, որովհետեւ 3 կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ռուսիայէն:

Այժմ 136 խումբերուն մէջ Հայաստան կը գրաւէ 8-րդ դիրքը:

Խրուաթիոյ դէմ Լիլիթ Կալոյեան (2275) եւ Մարիա Քուրսովա (2313) յաղթանակ արձանագրեցին, Լիլիթ Մկրտչեան` հաւասարութիւն մը, մինչ Էլինա Դանիէլեան (2490) պարտուեցաւ:

11-րդ եւ վերջին հանգրուանին Հայաստանի տղոց մրցակիցն է Չեխիա, իսկ աղջկանցը` Սպանիա:

Այժմդասաւորմանպատկերըկըներկայացնէհետեւեալտեսքը.

ՏՂԱՔ  Յ. Հ. Պ. ԿԷՏ
1.- Չինաստան 7 3 0 17
2.- Հունգարի 7 2 1 16
3.- Ֆրանսա 7 1 2 15
4.- Ուքրանիա 6 3 1 15
5.- Ռուսիա 6 3 1 15
6.- Միացեալ Նահանգներ 6 3 1 15
7.- Ուզպեքիստան 7 1 2 15
8.- Հնդկաստան 6 3 1 15
9.- Ազրպէյճան 6 3 1 15
10.- Լեհաստան 7 1 2 15
11.- Քուպա 6 2 2 14
12.- Սպանիա 6 6 6 14
13.-        Խրուաթիա 7 0 3 14
14.- ՀԱՅԱՍՏԱՆ 5 4 1 14
ԱՂՋԻԿՆԵՐ        
1.- Ռուսիա 9 0 1 18
2.- Չինաստան 8 1 1 17
3.- Ուքրանիա 8 1 1 17
4.- Գերմանիա 8 0 2 16
5.- Վրաստան 7 1 2 15
6.- Սպանիա 6 3 1 15
7.- Պուլկարիա 7 1 2 15
8.- ՀԱՅԱՍՏԱՆ 7 1 2 15


Leave a Comment

You must be logged in to post a comment.