Վանաձորում տեղի ունեցաւ ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան

Օգոստոսի 1-12-ը Հայաստանում՝ Վանաձոր քաղաքում, տեղի ունեցաւ ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան նախաձեռնած ճամբարը։ Այս տարի Ճամբարին մասնակցում է 175 վանաձորցի երեխայ։ Գանատայից Հայաստան ժամանած 17 երիտասարդները սեղմ ու յագեցած կրթական, դաստիարակչական ծրագրով  հետաքրքիր օրեր են պարգևում երեխաներին։ Հայրենասիրութիւն, ազգասիրութիւն, ընկերասիրութիւն, նուիրում, առաքինութիւն․․․ահա այդպիսի բարձրագոյն արժէքների մասին են փոքրիկների ու վարիչների քննարկումները։ Իհարկէ, քննարկումների առանցքում ներկայացւում են կերպարներ, որոնք այս արժէքների կրողներն են,  նրանք մեր ազգի քաջ ու ազնիւ տեսակի բիւրեղացումն են։ Այն օրը, երբ «Հորիզոն»-ի նկարահանող խումբը եղաւ Վանաձորում, փոքրիկներին հիւրընկալուել էին նաև ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյեանի դուստրը՝ ՀՀ ԱԺ պատգամաւոր Ասպրամ Կրպեյեանն՝ իր մայրիկի ուղեկցութեամբ  և ԱԺ պատգամաւոր Արմէնուհի Կիւրեղեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.