Սեւ Լիճի Բանակցութիւններն աւարտուել են հայկական կողմի օգտին. ադրբեջանական կողմը նահանջելու է

«Երկիր»ի հաղորդմամբ՝ Սեւ լիճի տարածք ներթափանցած ադրբեջանական զինեալ ստորաբաժանումների հետ բանակցութիւնները բարեյաջող են աւարտուել հայկական կողմի համար եւ ադրբեջանական կողմը պատրաստւում է նահանջել Սև լճի տարածքից։ Հայաստանի Հանրապետության Սիւնիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատուածներում ստեղծուած իրադրութեան խաղաղ հանգուցալուծման ուղղութեամբ տարուող բանակցություններին ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում էին ՀՀ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։

Բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Յիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինուած ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանը և Սիւնիքում  խորացել մինչև 3,5 քիլոմեթր՝ շրջափակել Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նոյնպէս առաջխաղացում էր եղել թշնամու կողմից:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.