Շուռնուխի բնակչի գոմի կէսը ադրբեջանցիների վերահսկողութեան տակ է. սա ծաղր է մարդու նկատմամբ. Թաթոյեան

ՄԻՊ Արման Թաթոյեանը  մամուլի ասուլիսում քարտէզի վրայ ցոյց տուեց Շուռնուխում Ստյոպա Մովսիսեանի տունը և նշեց, որ անասնագոմի մի մասը մնացել է ադրբեջանցիների վերահսկողութեան տակ։

«Պատկերացնո՞ւմ էք մի երկիր կամ միջազգային կազմակերպութիւն, որը կարող է սա ընդունելի համարել։ Սա մարդու նկատմամբ ծաղրից էլ աւելի է, մարդու արժանապատուութեան ամենակոպիտ խախտում է»,- նշեց նա։

ՄԻՊ-ը յաւելեց, որ մի հատուածում, որտեղ ամէն օր երեխաներ են խաղում, երեք երկրի զօրք կայ։ Սա երեխաների իրաւունքների տեսանկիւնից ևս խախտում է, և դատապարտելի պահուածք է, որ այս ամէնի վրայ աչք են փակում։

«Երեք երկրի զօրքի պայմաններում երեխան կարո՞ղ է նորմալ միջավայրում մեծանալ»,- հարցրեց պաշտպանը։

Արման Թաթոյեանն անդրադարձաւ նաև այլընտրանքային ճանապարհ կառուցելուն։ «Մենք ասում ենք, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ, շատ լաւ, կառուցում ենք, բայց ինչո՞ւ ենք  միանգամից հրաժարուել մեր հիմնական  ճանապարհից։  Ասում ենք՝  դէ լաւ,  Ադրբեջանն ասում է մերն է, մենք էլ  բերենք այլընտրանքային ճանապարհներ կառուցենք, այլընտրանքային գիւղեր, քաղաքներ կառուցենք։ Ադրբեջանը կարող է վաղը քարտէզ  բերել ու ասել՝  այս  գիւղն էլ է իմը, այլընտրանքային  գիւղ կառուցե՞նք։    Մեր աշխատակազմով մանրակրկիտ ուսումնասիրել ենք  արխիւային բոլոր  փաստաթղթերը․ ադրբեջանական իշխանութիւնները, 20-ական թուականներից սկսած,  միշտ օգտագործել են էթնիկ  գործօնը՝  տարածքներ նուաճելու համար»,- ասաց Արման Թաթոյեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

https://youtu.be/pVJO5GL9w4Y

Leave a Comment

You must be logged in to post a comment.