Արձանագրուած փաստ է՝ ՀՀ-ի համար ամենախաղաղ ու անվտանգ տարիները եղել են 1998-2008 թթ․ Շիրինեան

 

Գաղտնիք չեմ բացայայտում, այլ արձանագրուած փաստն եմ հրապարակում, որ Հայաստանի Հանրապետութրան համար ամենախաղաղ ու անվտանգ տարիները եղել են 1998-2008 թթ․։

Կար Արցախ աշխարհը, մեր երիտասարդները ծառայում էին Արցախում, թուրքը հեռու էր բուն Հայաստանի սահմաններից։

Միայն այդ տասը տարիների ընթացքում է, որ Հայաստանը պատերազմի մէջ չի ներքաշուել, հետևաբար չենք ունեցել մեծաթիւ զոհեր։

Անշուշտ ունեցել ենք ցաւալի կորուստներ, այդ տարիներին սահմանների պաշտպանութեան համար իրենց կեանքն են տուել 92 հայորդիներ։

Նիկոլիզմը դաւաճանաբար յանձնեց Արցախը, յուրախութիւն տգէտների՝ մեր երեխաները այլևս չեն ծառայում այնտեղ, բայց նրանք իրենց կեանքն են զոհաբերում «յանուն ոչնչի» արդէն Հայաստանում։

Այս թրքահպատակները վերացրեցին մի ողջ լուսաւոր սերունդ՝ մատաղ արեցին 5000-ից աւելի պայծառ երիտասարդների ու այդ սպանդը շարունակւում է ամէն օր։

Նիկոլ-Արցախ ընտրութեան մէջ դուք «յարգելի» 680000 գոյանքներ՝ ընտրեցիք ձեր պէս սերուած գոյանքին ու թաղեցիք Արցախ աշխարհի ապագան։

Յունիսի 20-ին դուք նիկոլ-Հայաստան ընտրութեան մէջ՝ դարձեալ ընտրեցիք մէկին մէկ ձեզ նմանակին՝ ձեզ պէս գոյանքին, հիմա էլ ուզում էք թաղել Հայաստանի ապագան։

Թոյլ չենք տալու։

Իսկ գրեթէ ամէն օր արձանագրուող մահերը նաև ձեր խղճին են, նզովեալ լինէք դուք բոլորդ՝ 680000 գոյանքներդ։

 

            Սայաթ Շիրինեան

            «Հայաստան» դաշինքի անդամ

Leave a Comment

You must be logged in to post a comment.