Հայրենաճանաչութեան «Արի տուն» ծրագիր 2016


ՅԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է Սփիւռքի երիտասարդների հայրենաճանաչութեան «Արի տուն» ծրագիրը:

 Ծրագրի նպատակն է՝ աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին:

 Ծրագիրը մեկնարկում է 2016 թ. Յունիսի 12-ին եւ շարունակուելու է մինչեւ Օգոստոսի 27-ը՝ 8 փուլերով (իւրաքանչիւր փուլը՝ 14 օր): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

 Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հիւրընկալուել իրենց բարեկամի տանը, իսկ նրանց բացակայութեան դէպքում՝ Երեւան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների եւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից ընտրուած ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում են անհատոյց: Ծրագրին մասնակցութեան համար խմբերի եւ անհատների հաւաքագրումը եւ Հայաստան այցելութեան գործընթացն իրականացւում է Սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօճախների, հայկական կազմակերպութիւնների կողմից՝ տուեալ երկրում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների աջակցութեամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաեւ անհատապէս՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառոյցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանաւորների միջոցներով:

 «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ Սփիւռքի նախարարութիւնն ապահովում է երիտասարդների դիմաւորումը եւ ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզուի դասընթացներ, այցելութիւններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կը կազմակերպուեն նաեւ ուսուցողական ծրագրեր, հայոց լեզուի, հայրենագիտութեան, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կը կազմակերպուեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ եւ այլն: Պտոյտների ժամանակ անվտանգութիւնը ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու են բժիշկը եւ ոստիկանական անձնակազմը:

 Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել

ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի

Համահայկական ծրագրերի վարչութիւն

Հասցէ՝ 

ք. Երեւան

Վազգեն Սարգսյան 3,

հեռախոսահամարներ

(+37410) 58-56-01 (700)

+37460500380:

Էլ փոստ՝ americamindiaspora@yahoo.com, aritun.mindiaspora@gmail.com

http://aritun.am/


Leave a Comment

You must be logged in to post a comment.