20-ամեայ գիւմրեցի հրասայլորդը ոչնչացրել է թշնամու 3 հրասայլ ու նահատակուել է


Ճեպրայիլի հատուածում նահատակուած 20-ամեայ Տիգրան Աբգարեանը հայոց բանակի հրասայլորդ  էր: Նրանց հարեւանը՝ Սամուէլը, մեզ  պատմեց, որ անակնկալի գալով թշնամու յարձակումից՝ Տիգրանը մղուել է առաջնագիծ, մտել թշնամու 8 հրասայլերի մէջ, անողոք, անզիջում կռիւ է մղել, իր մի թանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 հրասայլ ու նահատակուել է: Հարեւանը չէր կարողանում զսպել յուզմունքը՝  ե՛ւ  արտասւում էր, ե՛ւ շատ հպարտ էր, ասում է՝ երանի բոլոր հայորդիները Տիգրան լինեն: «Չէք պատկերացնի, ինչքան հաւեսով տղայ է, չեմ ուզում նրա մասին անցեալ ժամանակով խօսել, չեմ հաւատում, որ նա չկայ, նա աչքիս առաջ մեծացած երեխայ է:

Նա Ղարաբաղում հրասայլի մրցումներում երկրորդ տեղն էր ընկել, շատ ուժեղ հրասայլորդ է, ֆիզիքապէս շատ ուժեղ: Նրա համար ծառայելը հաճոյք էր, մի քանի օրով արձակուրդ եկաւ, էնքան գոհ էր, շատ լաւ էր զգում իրեն, էնպէս հրճուանքով էր պատմում իր ծառայութեան մասին, որ քիչ մնար մարդ իր տարիքը հաշուի չառնէր, ելնէր, նորից գնար ծառայութեան: Շատ ժիր էր, ժպիտը դէմքին, հայրը գնում էր Լենինկրատ արտագնայ աշխատանքի, մի կերպ եոլայ էին գնում, իրենից մեծ եղբայր ունի, հայրն ու եղբայրն են աշխատում տանը, մի կերպ եոլայ են գնում, մայրը չի աշխատում»: Հայրը Ռուսասատանում է լսել որդու մահուան գոյժը ու վերադարձել:

Նունէ Արեւշատեան

Առաւօտ


Leave a Comment

You must be logged in to post a comment.