Պասքեթպոլ. ՀՄԸՄ Անթիլիասի Աղջկանց Խումբը Կը Մասնակցի Արեւմտեան Ասիոյ Ախոյեանութեան


hmem_32016

Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի փոխախոյեան ՀՄԸՄ Անթիլիասի խումբը երէկ հասաւ Յորդանան, ուր 21-25 մարտին մայրաքաղաք Ամանի մէջ տեղի կ՛ունենայ արեւմտեան Ասիոյ ակումբներու ախոյեանութեան մրցաշարքը` մասնակցութեամբ հինգ խումբերու. Օրթոտոքսի եւ Շապապ Ֆահիս (Յորդանան), Սրիյէ Ռամալլա (Պաղեստին), Ռիատի Պէյրութ եւ ՀՄԸՄ Անթիլիաս (Լիբանան):

ՀՄԸՄ Անթիլիասի աղջկանց խումբը. Նաթալի Սվաճեան, Սանտրա Նաժմ, Այտա Պախոս, Մեղրի Թորոսեան, Լէյլա Ֆարես, Սարին Օհանեան, Ճոյս Սալիպա, Վայ Փրենս, Ալին Թանքոքեան, Քաթրին Հաժ, Ժորտան Հուպըր (Միացեալ Նահանգներ):

Խումբին ընկերացող պատուիրակութեան անդամները. Թ. Խաչատուրեան (պասքեթպոլի յանձնախումբի ատենապետ), Ռ. Գասապեան (պատուիրակութեան ատենապետ), Ռ. Արապեան, Յ. Ճերանեան (խումբի վարչականներ), Նեմանժա Պժիտով (մարզիչ), Ժիլպեր Սալիպա (մարզիչի օգնական), Շարպել Սթեֆան (բեկաբուժ):


Leave a Comment

You must be logged in to post a comment.