Հայկական Ֆութպոլ. Ալաշկերտ` Պարագլուխի Դիրքին Վրայ. Միքայի Առաջին Յաղթանակը


Գանձասար Կապան - Փիւնիկ մրցումէն

Գանձասար Կապան – Փիւնիկ մրցումէն

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի հանդիպումները:

Ալաշկերտ 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Արարատի, առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ:

Միքա արձանագրեց տարեշրջանի իր առաջին յաղթանակը` 2-0 արդիւնքով յաղթելով Ուլիսի:

Մնացեալ երկու ճակատումները աւարտեցան հաւասարութեամբ. Շիրակ` Բանանցի հետ (1-1), իսկ Գանձասար Կապան` Փիւնիկի հետ (1-1):

Ստորեւ` դասաւորումը.

  ԿԷՏ
1.- Ալաշկերտ 11 (10-4)
2.- Շիրակ 10 (8-7)
3.- Փիւնիկ 8 (11-5)
4.- Գանձասար Կապան 8 (8-5)
5.- Արարատ 7 (5-6)
6.- Բանանց 6 (8-9)
7.- Միքա 4 (5-7)
8.- Ուլիս 0 (2-14)


Leave a Comment

You must be logged in to post a comment.