«հայերեն չըմ գինըէ` ֆիլմ Սասունի հայերի մասին


՚

(Լուսանկարը՝ Մաքս Սվազլեանի)

Արեւմտեան Հայաստան ասելիս հայերիս մեծամասնութիւնը պատկերացնում է մի երազային վայր, կորուսեալ հայրենիք, որը պէտք է հետ բերել: Քչերը գիտեն, թէ ովքեր են ներկայումս բնակւում Հայաստանի այդ մասում եւ ինչով են զբաղւում: Սակայն աւելի քան իրական է այն, որ Արեւմտեան Հայաստանում դեռեւս շարունակում են ապրել հայեր, որոնց անցած ճանապարհի մասին հազուադէպ է յիշատակւում:

Լրագրող Սոֆեայ Յակոբեանի ուշադրութիւնից չեն վրիպել այս խնդիրները: Արեւմտեան Հայաստանում նրա փնտրտուքների արդիւնքում էլ ծնուել է մի ֆիլմ` «հայերեն չըմ գինըէ, որտեղ ներկայացուած է հայ մարդու առօրեան Սասունի լեռնային գիւղերում: Սոֆեայ Յակոբեանը սիրով կիսուեց Սասունի եւ տեղի հայերի մասին որոշ տեղեկութիւններով, իսկ ֆիլմը YouTube-ում կը լինի օրերս:

Ինչպե՞ս ծնուեց «հայերեն չըմ գինըէ ֆիլմի գաղափարը:

Սասուն առաջին անգամ ցանկացայ գնալ պարզապէս որովհետեւ պապիկիս գիւղն էլ է Սասունում: Բայց, որպէս լրագրող, հանդիպելով ինձ համար չափազանց հետաքրքիր կերպարների, պատմութիւնների, չէի կարող անտարբեր անցնել: Ցանկացայ աւելի մօտիկից ճանաչել դեռեւս այնտեղ ապրող հայերին: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ,որ Արեւմտեան Հայստանում դեռ կան հայեր: Դուրս գանք այդ շրջանակից: Վաղուց ժամանակն է,որպէսզի դադարենք նրանց վերաբերուել որպէս ինչոր եզակի նմուշ կամ ցեղասպանութեան խորհրդանիշ: Ինձ հետաքրքիր էին ճակատագրերը, իւրայատկութիւնները,նրանց դիմադրութիւնըԱյդպէս առաջինին յաջորդեց երկրորդ ճանապարհորդութիւնը,երրորդը եւ այդպէս շարունակ….

Ֆիլմը պրոֆէսիոնալ չէ: Որպէս լրագրող գրառումներին կից լուսանկարների շարք էի պատրաստում անցեալ տարի Սասունում: Սակայն ընթացքում եղան դրուագներ,որոնք պէտք է փոխանցել տեսանկարահանման միջոցովԿեանքումս առաջին անգամ սկսեցի վիդէոյ նկարել,պարզապէս արխիւի համար: Սակայն երբ Երեւան եկայ,վերանայեցի,հասկացայ,որ մեղք գործած կը լինեմ եթէ քնեցնեմ այդ նիւթը. պէտք էր փոխանցել, պատմել: Որոշ զուգահեռներ անցկացրեցինք Հայաստանի սասունցիների հետ նաեւ:

 Շաբաթներով ապրելով նրանց հետ` հասկացայ մի բան: Մենք` հայերս, պէտք է նախ մեր մէջ փնտրենք մեր բուժումը: Այս ֆիլմը հայթուրքական յարաբերութիւնների մասին չէ, հայերի եւ հայերի յարաբերութիւնների մասին է: Մի անգամ ընկերներցս մէկին ասացի. «դէ որ լսում ենք էսպէս գաղթեցինք,էսպէս եկանք, սա էլ նրանք են , ում բախտը չբերեցովքեր չեկան չհասանէ: Նա էլ ասաց. « Դա դեռ հարց է` ում բախտն է բերելէ : Իրականում մի բան հասկացայ, մենք պահպանել ենք մեր կրօնը, լեզուն, սակայն բոլորիս պապերը մահացել են հայրենիքի կարօտով: Մինչդեռ նրանք կորցրել են մշակոյթ, յաճախ կրօն եւ լեզու, բայց նրանց բոլորի պապերը թաղուած են հէնց այդ հողում, որտեղի մասին մենք այդքան երազել ենք: Իրականում երկու կողմն էլ « կիսատ է է: Նրանք ունեն այն, ինչ չունենք մենք,մենք ունենք այն,ինչ չունեն նրանք: Այս երկու կողմերը միաւորուելու դէպքում կարող ենք բուժուել`իրար լրացնելով: Ֆիլմի հիմքում այս միտքն է ընկած:

Ինչքանո՞վ են տարբեր բնակավայրերում ապրող հայերը տարբերւում իրենց կենցաղով, մտածելակերպով, սովորոյթներով:

Արեւմտեան Հայաստանում Ցեղասպանութիւնից յետոյ հայկական բնակչութան բեկորները սփռուած են եղել գրեթէ երկրի ամբողջ տարածքով. մահմեդականների կողմից կնութեան առնուած կանայք, որպէս ստրուկ գնուած որբեր եւ անգամ ամբողջական տոհմէր: Յետագայ կեանքի զարգացումներն,անշուշտ, կապուած էին տեղանքի եւ մի շարք այլ գործօնների հետ: Բնականաբար, շատ քիչ տարածքներում հայերին յաջողուեց առաջիկայ երկու երեք տասնամեակում ամբողջութեամբ չձուլուել քրդերի, թուրքերի կամ արաբների հետ: Օրինակ` Էրզրումում կարող ենք գտնել բազմաթիւ ընտանիքներ, որոնք ունեն հայ տատ, բայց միայն այդքանը: Ինչու՞: Էրզրումի տարածքը, նոր բնակչութիւնը, եւ այն հանգամանքը, որ այդ տարածքում տղամարդկանց մեծ մասը ոչնչացուած էր ու մնացել էին միայն անպաշտպան կանայք ու որբերը, թոյլ չէին տալիս, որպէսզի հայկական տարրը շարունակի ապրել տուեալ տարածքում: Մինչդեռ, օրինակ, Դերսիմում զազա բնակչութեան շնորհիւ, որոնք ալեւիներ են եւ շատ սերտ կապերով են կապուած հայերի հետ,պաշտպանել ու թաքցրել են հազարաւոր հայերի:

Պահպանուել եւ բազմանալ հիմնականում յաջողուեց ամբողջական տոհմերով իսլամացած եւ միւս իսլամացած հայերի հետ ամուսնութիւններ կազմակերպող խմբերին: Այս իրավիճակը շատ յատուկ էր հէնց Սասունին, որտեղի լեռնային անառիկ դիրքը թոյլ էր տալիս բարձրադիր լեռնային գիւղերում ծպտեալ կեանք վարել ու միմեանց մէջ պահպանել աւանդոյթները:

Այստեղ շատ մեծ դեր է խաղացել զինուած ինքնապաշտպանութիւնը: Թէեւ այն կարողացան կոտրել, բայց այն չէր կարող ապարդիւն անցնել:

Զեյթունի օրինակը նոյնպէս ցոյց է տալիս, որ այն տարածքներում, որտեղ կարողացել են դիմադրել, հայկական տարրը քիչ թէ շատ պահպանուել է:

 

Զինուած ինքնապաշտպանութիւնից յետոյ այն սասունցիները, որոնք չգաղթեցին, երկար ժամանակ մնացին պատսպարուած լեռներում կամ մնացին թաքնուած իրենց պաշտպանող կամ հայերին որպէս ստրուկ գնած քրդական ու արաբական աշիրեթներում, եւ միայն 1920-ականների երկրորդ կէսին դուրս եկան, սկսեցին նոր տներ կառուցել: 90 տոկոսը իրենց գիւղերում չեն մնացել, այլ տեղափոխուել են այն վայրերը, որտեղ աւելի ապահով էր թաքնուել ու պաշտպանուել:

Պատահական չէ, որ այսօր Սասունի այն գիւղերը,որտեղ դեռ հայեր են ապրում, Սասունի ամենաանառիկ, բարձրադիր գիւղերն են, հիմնականում Մարաթուկ լեռան ստորոտին, որտեղ մինչ օրս անգամ մեքենայի ճանապարհ չկայ:

Ի դէպ, այս տարածքի հայերը, ի սկզբանէ ձեւական ընդունելով իսլամ, յետագայում դեռ երկար տարիներ կարողացել են պահպանել քրիստոնէական աւանդոյթները: Սասունի հայերը ցեղասպանութիւնից միայն 60-70 տարի անց 1970-80-ականներին, նոր ճնշումների ենթարկուելով են կամ գաղթել գիւղերից մեծ քաղաքներ կամ պարտադրաբար ընդունել իսլամ: Այսօր այն մահմեդական հայերը, որոնց կը հանդիպէք Սասունում, ամենաշատը 30-40 տարուայ իսլամացածներ են եւ ունեն բազմաթիւ քրիստոնեայ ազգականներ Թուրքիայի այլ քաղաքներում, հիմնկանում` Ստամբուլում:

Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել եւ կանգնում են Արեւմտեան Հայաստանոցմ ապրող հայերը ցեղասպանութիւնից յետոյ:

Դրանք բազմաթիւ էին` կրօնականից մինչեւ սոցիալական: Այսօր , օրինակ, ընդյամենը մէկ ամիս առաջ Սասունի Կոմէկ գիւղում վերջապէս ասֆալտապատում էին իրականացնում, սակայն ամբողջ գիւղում միայն մէկ թաղամաս էին բաց թողել` հայկականը: Այդ գիւղում դեռ 3 քրիստոնեայ ընտանիք է բնակւում, նրանց տան ճանապարհը առանձնացուած է, տարրական պայմաններ չկան: Երեխաները ժայռերի միջով են դպրոց գնում: Նրանց համար այսօր առաջնայինը կրթութեան եւ մկրտութեան հարցերն են:

Արեւմտեան Հայաստանի տարածքում ընդհանրապէս չեն գործում հայկական դպրոցնէր 1915թ.-ից ի վեր: Մինչեւ 1960-ականները Մարդինում եւ Տիգրանակերտում դեռ գործող եկեղեցիներից քահանաներ էին գալիս Սասունի գիւղերը, պսակ եւ կնունք իրականացնում: 1970-ականներից տեղի մահմեդականների կրօնական ճնշումների հետեւանքով վիճակը լարուեց, իսկ 1980 թ.-ի զինուորական յեղաշրջումից յետոյ սկսեց իսլամացման նոր ալիքը: Սասունում մօտ 7-8000 հայեր փրկուել են ցեղասպանութիւնից յետոյ, այսօր նրանց սերունդները 50 000-ը անցնում են: Գիտակցաբար 10 երեխայից պակաս չէին ունենում: Սակայն պատկերացրէք, որ այսօր այս մարդկանց միայն մօտ 30 տոկոսն է մնացել Սասունում, մնացածը Ստմաբուլ են գաղթել հիմնականում: Պատճառները նոյնն էին` հայկական կրթօջախների բացակայութիւնը գիւղում, եկեղեցի,կրօնական առաջնորդ չունենալու հարցերը, նաեւ շատ մեծ խնդիր են ունեցել աղջիկներին քրդերից եւ արաբներից փրկելու: Սասունում հայ աղջիկներին 10-12 տարեկանում ամուսնացրել են, տուել մէկ այլ հայ ընտանիքին հարս, քանի որ եթէ հասնէր 14-15 տարեկանի մահմեդականները կառեւանգէին: Նաեւ ամուսինը մահացած հայ կանայք ստիպուած ամուսնացել են ամուսնու եղբայրներից մէկի` հիմնականում աւագի հետ, քանի որ այրի հայ կինը համարւում էր քրդի «բաժինէ:

Սակայն ամենածանրը նրանց համար եղել է հայկական գերեզմանների վրայ յարձակումներն ու իրենց մեծերին քրիստոնէական աւանդոյթներով թաղելու արգելքները:

Այսօր երիտասարդների մեծ մասը արտագաղթել է, գիւղում մնում են ծերերը: Սա էլ է խնդիր, երիտասարդները գիւղում չեն կարողանում մնալ, իսկ մեծերը գիւղը լքել չեն ուզում: Արդիւնքում ընտանիքները պառակտւում են յաճախ:

1960-1980-ականներին ամբողջ Արեւմտեան Հայաստանի տարածքից հայերի գաղթ սկսուեց դէպի Ստամբուլ, Սեբաստիայից, Խարբերդից


Leave a Comment

You must be logged in to post a comment.