Հարազատները կը փնտռեն


Սասնոյ գավառի Հազրօ գիւղաքաղաքի ջարդերից փրկուած Արշակ Շահէնի Յարութիւնեանի (ծնուած 1896թ.) ժառանգները փնտռում են Արշակի քրոջ Քնքուշ Յարութիւնեանի ժառանգներին, ում ջարդերից առաջ մի հարուստ թուրք է առեւանգել։ Յարութիւնեանների ողջ գերդաստանը շուրջ 40 մարդ կրակի է մատնուել սեփական մարագում։ Արշակը իր փոքր քրոջը մէջքին կապելով փորձել է երդիկով փախչել սակայն թուրքերը կրակել եւ սպաննել են փոքրիկին։ Ինքը փրկուելով հասել է Արեւելեան Հայաստան, ամուսնացել եւ ունեցել է 8 զաւակ, որոնցից ողջ են դեռ 3-ը։ Արշակը մահացել է 1979 թուականին, թաղուած է Ուջան գիւղում, ուր հաստատուել են Հազրոյից փախած բազմաթիւ ընտանիքներ։

Այժմ Յարութիւնեանները կրում են Շահինեան ազգանունը։ Յայտարարութեան հեղինակը Արշակի թոռ 56 ամեայ Վազգէն Շահինեանն է, ով ներկայիս ապրում է Ֆրանսիայում։

Բոլոր մանրամասնութիւնների կամ հարցերի համար կարող էք կապուել shahinyanhaykush@yahoo.fr:

Մենք յոյս ունենք, որ ընտանիքի այլ անդամներ նոյնպէս կարող էին փրկուել, բայց ստիպուած են եղել ապրելու ծպտեալ։

Սպասում ենք։


Leave a Comment

You must be logged in to post a comment.