Ատրպէյճանը շուրջ 3000 քառակուսի քիլոմեթր տարածքում ստեղծել է ամենաբարդ համակեդրոնացման ճամբարը. ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահն արդէն որերորդ անգամ միջազգային հանրութեան եւ միջկառավարական ինստիտուտների ուշադրութիւնն է հրաւիրում Ատրպէյճանի ղեկավարութեան կողմից մարդու նկատմամբ աննախադէպ բռնութեանմարդկութեան դէմ զանգուածային յանցագործութեան փաստերի վրայ:

Շուրջ 3000 քառակուսի քիլոմեթր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարըԱտրպէյճանը 2022 թուականի Դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀՀանրապետութեան քաղաքացիների վրայ փորձարկում է գիտութեան վերջին ձեռքբերումները՝ ուղղուած մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի Հանրապետութեան հայ բնակչութեան ապամարդկայնացմանը։

Ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանուածհազարանոց բնակչութիւնը ամիս շարունակ ամէն օր ենթարկւում է նուաստացմանսովի եւ ֆիզիքական բնաջնջման սպառնալիքներիապրում է առանց ելեկտրաէներգիայիգազիվառելիքի եւ դեղորայքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյերբ միջազգային հանրութիւնը դատապարտեց եւ միջազգային իրաւունքում ամրագրեց դրոյթներորոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործութիւնների կրկնութիւնըդժուար էր պատկերացնելոր 21-րդ դարում մեր ժողովուրդը կը կանգնի բնաջնջման նոր մեթոտներով՝ ֆիզիքական ոչնչացման վտանգի առջեւեւ այդ ամէնը նոյնիսկ չի արժանանայ միջազգային հանրութեան միջամտութեանը՝ մարդկային մեծ ողբերգութիւնը կանխելու նպատակով:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահն ահազանգում է՝ ապաւինելով բոլոր նրանց խղճինումից կախուած է Ատրպէյճանի քաղաքական ղեկավարութեան կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդկութեան դէմ կատարուած սարսափելի յանցագործութիւնը կանխելու որոշման ընդունումը:

Միեւնոյն ժամանակհաշուի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախութիւնը ինքնահռչակած պետութիւնների նկատմամբ բռնութեանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրաւունքի դրոյթներըկոչ ենք անում պատասխանատու եւ պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը՝ որպէս ցեղասպանութեան եւ հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահը կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին յատուկ քրէական տրիբունալ հիմնել Ատրպէյճանի ղեկավարութեան նկատմամբ՝ Արցախի Հանրապետութեան տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու յանցագործութեան համարորը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող բնակչութեանը:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահը լիայոյս էոր մեր ժողորդի կողմից ընտրուած Գերագոյն մարմնի ուղերձն անարձագանգ չի մնայեւ միջազգային հանրութիւնն ու միջկառավարական ինստիտուտները անձնատուր չեն լինի ագրեսորներին եւ մարդասպաններինայլ տէր կը կանգնի Արցախի Հանրապետութեան ժողովրդին:

Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզուած է,որ վերը նշուած վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումն է՝ «ճանաչում յանուն փրկութեան» սկզբունքի հիման վրայ:

Comments are closed.