Արտասահմանի Մէջ Հանդէս Եկող 17 Ֆութպոլիստներ Հրաւիրուեցան Հայաստանի Ազգային Հաւաքական


10634074_742436532502926_301877840878470544514 նոյեմբերին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը Եուրօ-2016-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ պիտի հիւրընկալէ Փորթուգալը:

Այս հանդիպումին նախապատրաստուելու համար Հայաստանի հաւաքականը 10-12 նոյեմբերին մարզական հաւաք պիտի կատարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ:

Հայաստանի գլխաւոր մարզիչ Պեռնար Շալանտ հրապարակեց արտասահմանի մէջ հանդէս եկող 17 ֆութպոլիստներուն անունները, որոնք հրաւիրուեցան այդ հաւաքին մասնակցելու:

Նշենք, որ հաւաքականին մնացեալ մարզիկներուն անունները, որոնք կը մասնակցին Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան, պիտի հրապարակուին աւելի ուշ:

Շալանտի հրապարակած կազմին մէջ է նաեւ Կարլեն Մկրտչեան, որ այլեւս մաս չի կազմեր Մեթալուրկ Տոնեցքի (Ուքրանիա), այլ կը մարզուի Փիւնիկի հետ:

Ստորեւ` այդ 17 ֆութպոլիստներուն ցանկը.

Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Լեւոն Հայրապետեան (Փրիպրամ, Չեխիա), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Ռոպերթ Արզումանեան (Աքթոպէ, Ղազախստան), Հենրիխ Մխիթարեան (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Գէորգ Ղազարեան (Օլիմփիաքոս, Յունաստան), Նորայր Ասլանեան (Ալմեր Սիթի, Հոլանտա), Ռումյան Յովսէփեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Արթուր Եդիգարեան (Քայրատ, Ղազախստան), Արտակ Տաշեան (Վարտար, Մակեդոնիա), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա), Եուրա Մովսիսեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Արտեոմ Սիմոնեան (Զենիթ, Ս. Փեթերսպուրկ, Ռուսիա) եւ Ալեքսանտր Կարապետեան (Տիւտելանժ, Լիւքսամպուրկ):

 


Leave a Comment

You must be logged in to post a comment.