ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ. Հայաստան 23 Դիրքի Նահանջ Մը Արձանագրեց


Երէկ ՖԻՖԱ-ին կողմէ հրապարակուած աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն միջազգային նոր դասաւորման մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը զգալի նահանջ մը արձանագրեց:

Նախորդ դասաւորման հետ բաղդատելով` Հայաստան ամէնէն շատ կէտերը կորսնցուցած հաւաքականն է: Ասոր իբրեւ հետեւանք, Հայաստան 23 դիրքի նահանջ մը արձանագրելով այժմ կը գրաւէ ընդհանուր դասաւորման 75-րդ դիրքը:

Հայրենի կազմը 2014-ին կատարած է 8 մրցում` արձանագրելով միայն մէկ յաղթանակ, մէկ հաւասարութիւն եւ կրելով վեց պարտութիւն:

Պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի աշխարհի ախոյեան Գերմանիա, որուն ետին յաջորդաբար 2-րդ եւ 3-րդ դիրքերը կը գրաւեն Արժանթին եւ Քոլոմպիա:

Փորթուգալ, որ 14 նոյեմբերին պիտի մրցի Հայաստանի դէմ, 2 դիրք յառաջանալով կը գրաւէ 9-րդ դիրքը:

Ստորեւ` կարգ մը կարեւորագոյն երկիրներուն գրաւած դիրքերթ (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը).

ԿԷՏ
1.- (1) Գերմանիա 1669
2.- (2) Արժանթին 1565
3.- (3) Քոլոմպիա 1420
4.- (5) Պելճիքա 1388
5.- (4) Հոլանտա 1375
6.- (6) Պրազիլ 1307
7.- (9) Ֆրանսա 1191
8.- (7) Ուրուկուէյ 1184
9.- (11) Փորթուգալ 1175
10.- (8) Սպանիա 1119
11.- (13) Իտալիա 1064
20.- (18) Անգլիա 919
30.- (23) Ռուսիա 792
46.- (38) Թուրքիա 614
51.- (44) Իրան 560
75.- (52) ՀԱՅԱՍՏԱՆ   432
124.- (121) Լիբանան 246
126.- (95) Ազրպէյճան 233


Leave a Comment

You must be logged in to post a comment.