Բակօ Սահակեան Արցախ Հրաւիրեց Օպաման, Հոլանտը Եւ Փութինը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Նիուզ».– Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Մինսկի խումբի համանախագահ երկիրներու ներկայացուցիչներուն հետ Ղարաբաղ այցելելու հրաւէրներ ուղարկած է նախագահներ Պարաք Օպամայի, Վլատիմիր Փութինի եւ Ֆրանսուա Հոլանտի։
«Ամերիկայի Ձայն»ին տուած հարցազրոյցին ընթացքին Լեռնային Ղարաբաղի նախագահը նշած է. «Մեր կարծիքով, համանախագահ երկրների ղեկավարները չեն կարող լրջագոյն յաջողութիւնների հասնել զբաղուելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով՝ առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր էլ գտնում ենք, որ սա միջազգային հանրութեան կողմից իրականացուող աշխատանքներում ամենամեծ բացերից մէկը հէնց կայանում է դրանում»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.