Սուրիոյ մէջ թրքական բանակի ներկայութիւնը բացասական հետևանքներ կրնայ ունենալ հայ համայնքին համար

\n

\n

Թուրքիոյ խորհրդարանին կողմէ հաստատուած օրինագիծը, որ կը թոյլատրէ թրքական բանակին Սուրիոյ և Իրաքի մէջ ռազմական գործողութիւններ իրականացնել, բացասական հետևանքներ կրնայ ունենալ Սուրիոյ՚ հայ համայնքին համար: Հոկտեմբեր 6-ին Երեւանի մէջ լրագրողներու հետ հանդիպման՚ ընթացքին այս կարծիքը յայտնեց  թրքագէտ Գէորգ Պետրոսեանը: «Սուրիական հակամարտութեան ամենասկզբից Թուրքիան իր քայլերով ցոյց է տուել, որ իր թիրախում է պահում նաև Սուրիայի հայ համայնքը և փորձում է թուլացնել այն: Տրամաբանութիւնը շատ պարզ է. Թուրքիային պէտք չէ հարևան երկրում ունենալ ուժեղ հայկական համայնք, որը հակաթրքական տրամադրութիւններ ունի»,- ըսաւ թրքագէտը:

\n

Իր կարգին, արաբագէտ Հայկ Քոչարեանը նշեց, որ Սուրիոյ և Իրաքի մէջ ստեղծուած ծանր իրավիճակին հետևանքով հայկական համայնքը էականօրէն տկարացած է, քանի որ շատերը ուղղակի հեռացած են երկրէն: «Այն հայերը, որոնք դեռևս շարունակում են ապրել, այսպես կոչուած, Իսլամական խալիֆայութեան տարածքներում, ապրում են նրանց օրէնքներով, այսինքն՝ վճարում են գլխահարկ և շարունակում են դաւանել քրիստոնէութիւն»,-ընդգծեց արաբագէտը:

\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.