Հրապարակուած է թրքական բանակի թուաքանակը


 

 

Թուրքիոյ զինուած ուժերու անձնակազմը 2014-ի մարտի դրութեամբ 652 հազար զինուորական է։ 

Թրքական բանակի բարձրաստիճան զօրավարներու եւ ծովակալներու թիւը 343 հոգի է, որրոնցմէ 311-ը՝ ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերուն մէջ, 31-ը՝ ոստիկանական, 1-ը՝ անվտանգութեան ուժերուն մէջ։

Սպաներու ընդհանուր թիւը 39,131 է, որոնցմէ 32,649-ը՝ ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերուն մէջ, 5875-ը՝ ոստիկանական, 607-ը՝ անվտանգութեան ուժերուն մէջ։

Կրտսեր հրամանատարական կազմի թիւը 96,228 է, որոնցմէ 71,171-ը՝ ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերուն մէջ, 23,656-ը՝ ոստիկանական, 1401-ը՝ անվտանգության ուժերուն մէջ:

Ընդհանուր՝ Թուրքիոյ զինուած ուժերու ընդհանուր թուաքանակը 652, 38 զինուորական է։ Թուրքիոյ բանակային ուժերուն 35 տոկոսը կը կազմեն արհեստավարժ զինուորականները։ 


Leave a Comment

You must be logged in to post a comment.