System Of A Down-ի Սերժ Թանգեանի բարեսիրական գործերը Վանաձորի մէջ


Սերժ Թանգեան & Անժի

 

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը 2014 թուականի փետրուարի 17-էն սկսեալ, Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցներու համար տաք սնունդի ծրագիր պիտի սկսի, որը պիտի ֆինանսաւորուի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խումբի մեներգիչ Սերժ Թանգեանի և իր տիկնոջ` Անժիի կողմէ:

Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` տաք սնունդ ստանալու նպատակով տարեցները «Օրրան» պիտի յաճախեն կէսօրին: Բարեսիրական Տաք սնունդի այս ծրագիրը ծրագրուած է  Երևանի «Օրրան» տարեցներու ծրագրի հիման վրայ, որ 2000-էն ի վեր աւելի քան 55 տարեցներու հոգատարութիւն կը կատարէ:

Ներկաիս Վանաձորի «Օրրան» հաստատութեան մէջ կը յաճախեն տնտեսապէս անապահով ընտանիքներու աւելի քան 65 երեխաներ, որոնք «Օրրան»ի մէջ կը ստանան տաք սնունդ, ինչպէս նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայութիւններ: Երեխաները կը մասնակցին նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներու և մշակութային հարուստ ծրագրերու:

«Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարաւորութիւն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպէս որ դա արւում էր Երևանի «Օրրանում»,- կըսէ «Օրրանի» հիմնադիր Արմինէ Յովհաննիսեանը: – Երբ Սերժ Թանգեանը և տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թէ ինչպէս կարող են օգնել Վանաձորի «Օրրանին», մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրութիւն ցուցաբերեցին յատկապէս տարեցների ծրագրի հանդէպ և արագօրէն` մի քանի օրուայ  ընթացքում, արդէն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարուայ խստաշունչ ձմռան պայմաններում կարիքաւոր տարեցները օրուան ընթացքում գոնէ մէկ անգամ տաք սննդի, տաքուկ անկեան և հոգածութեան հնարաւորութիւն կ՝ունենան»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.