2016 Ապրիլի 2-ին ՀՅԴ ազատամարտիկներու խումբեր արդէն Արցախ էին

Արտակ Աղբալեանը ֆէյսպուքի իր էջին վրայ հետեւեալ գրառումը կատարած է.

«Ապրիլի 2-ն էր, ՀՅԴ ազատամարտիկների մի մասը արդէն երեկոյեան Արցախում էին՝ Եղնիկներում: Երկրորդ խումբը մեկնեց յաջորդ օրը թիւով 250: Յաջորդ օրը տղաներին միացանք նաև մենք ՝փորձելով ընկերների կողմից հաւաքուած առաջին օգնութիւնը տեղ հասցնել (ծխախոտ, սնունդ, դեղորայք, հագուստ և այլն): Տեղ հասանք ուշ երեկոյեան: Մութ էր արդէն, ու անվտանգութիւնից ելնելով հոսանքն անջատուած էր զօրամասում, կրակայրիչի թոյլ լոյսի տակ հազիւ նկատում էինք մեր ընկերներին: Երկու օր էր, որ չէինք տեսնուել, սակայն այնքան կարօտ ու հպարտութիւն կար, երբ սեղմում էիր ընկերոջդ, կամաւորի կամ ժամկէտային, պայմանագրային զինծառայողի ձեռքը: Արդէն կէս գիշեր էր, տղանները յոգնած էին ու շատերը հենց զինուորական համազգեստներով մի կերպ տեղաւորւում էին երկաթէ երկյարկանի մահճակալների մէջ, ու ողջ զօրանոցում լսւում էր մի մասի մեղմիկ, միւսների «դաժան» խռռոցները… ախր յոգնած էին ու տարիքներն էլ էն չի:

Մեզ կարծես գիշերելու տեղ չկար, մահճակալները չէին հերիքում:

Այդ պահին մոտեցաւ մի զինուոր ու դիմեց ինձ՝ հոպար գնայ իմ տեղը քնի, յոգնած կը լինես երկար ճանապարհ ես եկել. Շնորհակալ եմ արձագանգեցի ես, իսկ դու, որտեղ կը քնես, դիմեցի նրան։

Ետ թեքուելով նկատեցի, որ քնասենեակում գտնուող 4 հատ աթոռ մօտեցրել է իրար ու իր համար քնատեղ պատրաստել: Բնականաբար մերժեցի ու ողջ գիշեր մի քանի ընկերներիս հետ անցկացրեցինք դրսում..

Դրանից յետոյ մի քանի անգամ ևս այցելեցինք տղաներին, ու ամէն անգամ ոգևորուեցինք հերոս տղաների յարգանքից, ուժեղ կամքից, դուխից ու համեստութիւնից:

Հիանալի սերունդ ունենք մեզ փոխարինող…

ՓԱՌՔ ՁԵԶ ԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ և ՅԱՒԵՐԺ ՓԱՌՔ ՆԱՀԱՏԿՆԵՐԻՆ՝ ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ…»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.