ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հանդիպումը Ընկերվար Միջազգայնականի նախագահ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ


 

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. սեպտեմբեր 19) – Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկա­վար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ:

Արծարծուած հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում վերջին զարգացումները:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը Ընկերվար Միջազգայնականի նախագահին հրաւիրեց Հայաստան. Փափանդրէուն ընդունեց հրաւէրը եւ շնորհակալութիւն յայտնեց Ընկերվար Միջազգայնականում ՀՅԴ-ի գործօն մասնակցութեան եւ ԱՊՀ, Կովկասի եւ Սեճ Ծովեան տարածաշրջանային յանձնախմբում ներդրումի համար:

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է: Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից աւելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ:

ԱՊՀ երկրների կուսակցութիւններից լիիրաւ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է եղել (2003թ): ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեանը կազմակերպութեան փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը` ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան տարածաշրջանային յանձնա­խմբի համանախագահ: ՀՅԴ նաեւ անդամ է կազմակերպութեան ֆինանսների եւ վարչական յանձնախմբի: ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միութեան (IUSY):

ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ


Leave a Comment

You must be logged in to post a comment.