1,5 միլիոնի անունները պարզելու ցանկութիւնը հակահայ քայլ է, Փաշինեանը ծնկի եկած ապագայ է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրատ Փափազեան

Անդրանիկ Քոչարեանն առանց Նիկոլ Փաշինեանի հրահանգի այդպիսի կարեւոր յայտարարութիւն չէր անի։

Այս մասին Tert.am-իհետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրատ Փափազեանը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի այն յայտարարութեանը, թէ պէտք է ունենալ այդ 1,5 մլն ցեղասպանուած ժողովրդի անուն ազգանունները։

«Հասկանալի է չէ՞ թէ ինչ է տեղի ունենում․ այս հակահայ քայլով Փաշինեանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը։ Մեզ յիշեցնում են Թուրքիայի կողմից առաջարկուած պատմաբանների յանձնախմբի մասին, որը պիտի պատմութիւնը նորից ուսումնասիրէր, որպէսզի որոշուէր՝ 1915 թուականի դէպքերը ցեղասպանութիւն կարելի՞ է համարել, թէ՞ ոչ։ Այս մօտեցումն ամբողջովին անընդունելի է, ցեղասպանութեան փաստն իրողութիւն է, պատմագէտներն աշխատել են, 30 երկիր ճանաչել է, վերջե, ընդգծեց նա։

 

Նրա խօսքով՝ Փաշինեանի իշխանութիւնն ամբողջութեամբ յանձնուել է հայ ժողովրդի թշնամիներին՝ ընդունելով, թէ Տաւուշի չորս գիւղերը մաս են կազմում Ատրպէյճանին, ընդունելով, որ Արցախը ատրպէյճանական տարածք է, հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, թշնամիների շահերն է պաշտպանում։

«Ի՞նչ իմաստ ունի հաշուել ու պարզել 1,5 մլն զոհերի անունները։ Երեւակայենք, որ Թուրքիան այս առաջարկը սեղանի վրայ դրած լինէր, ամբողջ հայ ազգը կը դատապարտէր, չէ՞, առաջարկում եմ դատապարտել այն։ Բոլորս մերժենք Հայաստանի կառավարութեան քայլը, որ վերադասաւորման են ցանկանում ենթարկել հայ ազգի պատմութիւնըե, յորդորեց Փափազեանը։

Նա շեշտեց՝ Փաշինեանի կառավարութիւնը յստակ քաղաքականութիւն է վարում՝ ազգային արժէքները չընդունելու քաղաքականութիւն։

«Չի ընդունում, որ չշարունակենք ցեղասպանութեան ճանաչման աշխատանքները, չի ընդունում, որ Արցախի ժողովրդի վերադարձի պայքարը սեղանի վրայ թողնենք, չի ընդունում սփիւռքին որպէս ազգի մաս, չի ընդունում, որ Հայաստանի ժողովրդին արժանապատիւ ապագայ ապահովի։ Նա վախի մթնոլորտ է ուզում հաստատել Հայաստանի մէջ եւ համաձայնուած է Ալիեւի հետ, Փաշինեանը յատուկ ապագայ է պատրաստում հայ ժողովրդի համար, այն է՝ ծնկի եկածե, ասաց նա։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարեանի՝ աւելի ուշ արուած յայտարարութեանը, թէ Ցեղասպանութեան զոհերի անուն ազգանունները պարզելու անհրաժեշտութիւնը դա զուտ իր անձնական մօտեցումն է, Փափազեանն ասաց․ «Սուտ է, թեստ են անում, փորձում են ժողովրդին, նրանք ստախօս ենե։

Յիշեցնենք, որ Կիրակի օրը «Ազատութեանե եթերում Անդրանիկ Քոչարեանը յայտարարել էր, որ Փաշինեանը նպատակ ունի Ցեղասպանութեան հետ կապուած իրական հիմքեր կառուցել եւ աւելի առարկայական դարձնել ցեղասպանութեան ենթարկուած հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երէկ Քոչարեանը նոյնը հաստատեց խորհրդարանական ճեպազրոյցներում։

Իսկ երէկ, անդրադառնալով այս թեմային, Անդրանիկ Քոչարեանը ասել է. «Ցեղասպանութեան ենթարկուածների ցուցակների ամբողջականացման մասին յայտարարութիւնն իմ անձնական մօտեցում է, քաղաքական որոշում չկայե:

Ամալիա Առաքելեան

Comments are closed.