Սարինէ Աբրահամեանը մասնակցեց Պոլիս քաղաքում Ը.Ե.Մ.Մ.-ի լիագումար նիստին

Փետրուարի 3-5-ին ՀՅԴ երիտասարդ անդամ, Ը.Ե.Մ.Մ.-ի փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը մասնակցեց Պոլիս քաղաքում ԸԵՄՄ-ի նախագահութեան լիագումար նիստին:

Ժողովը կազմակերպել էր Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցութեան (CHP) երիտասարդական կազմակերպութեան կողմից, որը Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում է դիտորդական կարգավիճակով:

Ժողովի ընթացքում ճշտուեցին Ը.Ե.Մ.Մ.-ի անելիքները 2023ին եւ որդեգրուեց Միջազգային Միութեան քաղաքական և կազմակերպական աշխատանքային քարտեզը:

Ընկերուհի Սարինէն Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցութեան (CHP) երիտասարդական կազմակերպութեան ներկայացուցիչներին բարձրաձայնեց իր մտահոգութիւնները Թուրքիայի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ, մասնաւորապէս Հայաստան Ազրպէյճան հակամարտութեան վերաբերեալ Թուրքիայի դերակատարութեան և տարածաշրջանում խիստ ապակայունացնելու նպատակների մասին: Նա ներկայացրեց, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները խորապէս վտանգուեցին յատկապէս Թուրքիայի բացայայտ միջամտութեան պատճառով 44-օրեայ պատերազմին, աւելացնելով, որ հայ հասարակութիւնը ունի բացասական վերաբերմունք հայ-թուրքական յարաբերութիւնների վերականգման վերաբերեալ:

Սարինէ Աբրահամեանը, հանդիսանալով Սեւ Ծովեան տարածաշրջանի պատասխանատու, ներկայացրեց տարածաշրջանում կարևորագոյն քաղաքական զարգացումների մասին ու նաև մանրամասն զեկուցեց Արցախի շրջափակման և տիրող մարդկային ծանր իրավիճակի վերաբերեալ:

Յիշեցնենք, որ 2022թ-ի դեկտեմբերին IUSY-ն պաշտօնական յայտարարութեամբ խիստ դատատապարտել էր Ազրպէյճանի էթնիկ զտման քաղաքականութիւնը և կոչ արել անյապաղ և առանց նախապայմանների վերաբացել Բերձորի (Լաչինի) Միջանցքը:

Ը.Ե.Մ.Մ.-ի փոխնախագահը նաև այցելեց Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան (HDP) ներկայացուցիչներին, երիտասարդական թեւի ներկայացուցիչներին և նաև Թուրքիայի խորհրդարանի HDP-ի անդամներին եւ HDP-ի ներկայացուցիչների հետ քննարկեց Թուրքիայում HDP կուսակցութեան անդամների և ընդհանրապէս փոքրամասնութիւնների խնդիրների և դժուարութիւնների մասին և նրանց նկատմամբ հետապնդումներ և ճնշումներ իրականացնելու նկատմամբ:
Հ.Յ.Դ. անդամը նաև հանդիպել է Ակօս-ի գլխաւոր խմբագրին՝ Բագրատ Էստուկեանին և այցելել է հայկական թաղամաս, Սուրբ Աստուածածին եկեղեցի և Պեզճեան մայր վարժարան:

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Leave a Comment

You must be logged in to post a comment.