Ջաւախքի Հասարակական Կազմակերպութիւնների խորհուրդը կոչ է անում ՀՀ իշխանութիւններին՝ անցնցում հեռանալ երկրի ղեկից

Նոյեմբերի 13-ին, Սամցխէ-Ջաւախքի և Քվեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, հաշուի առնելով ջաւախահայութեան դիրքորոշումն ու մօտեցումները, յայտարարութիւն է տարածել, որում կոչ է անում Հայաստանի Հանրապետութեան ներկայիս իշխանութիւններին՝ անցնցում հեռանալ երկրի ղեկից:

Խորհրդի տարածած յայտարարութիւնը նշում է. «Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, հաշուի առնելով ջաւախահայութեան դիրքորոշումն ու մօտեցումներն այս հարցում, ըստ որոնց լաւագոյն ճիշդ ճանապարհը ՀՀ վարչապետի եւ կառավարութեան հրաժարականն է, կոչ է անում ՀՀ ներկայիս իշխանութիւններին անցնցում հեռանալ երկրի ղեկից և այս ծանր կացութիւնից դուրս գալու ուղիներ գտնելու հնարաւորութիւն տալ, այն է՝ ձևաւորել նոր կառավարութիւն և բանակցային գործընթացին տալ տրամաբանական բովանդակութիւն՝ զերծ մնալով հայութեան իրաւունքների ապօրինի ոտնահարումից»:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.