Մոնթրէալի բարեգործական համերգի հասոյթը կ՚ուղղուի Հայաստանի մարզերի երեխաների երաժշտական ծրագրերին

«Երաժշտական շրջապտոյտ» համերգաշարի շրջանակում մարտի 9-ին ուղիղ հեռարձակմամբ ներկայացուեց Մոնթրէալի դասական նուագախմբի (Orchestre Classique de Montréal – OCM, խմբավար Բորիս Բրոթ) «Երևանից Մոնթրէալ» խորագիրը կրող բարեգործական համերգը։ Իր մասնակցութիւնն ունեցաւ հանրահռչակ սոփրանօ, գանատահայ Ալին Գութանը: Համերգը կայացաւ Գանատայում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեանի հովանու ներքոյ։ Համերգի հիմնական նպատակն էր հանդիսատեսի նուիրատուութիւնների շնորհիւ նպաստել Հայաստանի մարզերում «Ատգեն Արմենեան» հիմնադրամի կողմից իրականացուող երեխաների երաժշտական ծրագրերի ֆինանսւորմանը։

Ներկայացուեցին Արամ Խաչատուրեանի, Գէորգ Անդոնեանի (ժամանակակից գանատահայ ստեղծագործող)  և  Արմէն Տիգրանեանի որոշ ստեղծագործութիւններ։

Ինչպէս տեղեկացնում են կազմակերպիչները, «Երևանից Մոնթրէալ» համերգը կարելի է դիտել նաև համացանցային հեռարձակմամբ։ Այն հասանելի է մինչև սոյն թուականի մարտի 23-ը։ Այս կերպ համերգի մասնակիցները կը կարողանան միանալ Հայաստանի երիտասարդ սերնդին ուղղուած բարեգործական նախաձեռնութեանը։ Մանրամասներին ծանօթանալու համար մուտք գործել այս յղումով։

 

 Լիանա Խոշբեկեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.