Միջազգային գիտաժողով՝ նուիրուած 1921 թ. Մոսկուայի և Կարսի պայմանագրերի 100-ամեակին
Հոկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութեան նիստերի դահլիճում տեղի կ’ունենայ «ՀԱՅԱՍՏԱՆԸ Եւ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՒՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նուիրուած 1921 թ. Մոսկուայի և Կարսի պայմանագրերի 100-ամեակին:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
-Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիա Պատմութեան ինստիտուտ
-Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիա Արևելագիտութեան ինստիտուտ
-Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի կենտրոնական խորհուրդ
-«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամ
Գիտաժողովի բացումը՝ 2021 թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 10:00-ին։
Հասցէն՝ ք.Երևան, Մարշալ Բաղրամեան պողոտայ 24։
Գիտաժողովի ծրագրին կարող էք ծանօթանալ այս յղումով