Մեկնարկում է ՀՅԴ Ամերիկաների և Աւստալիայի մարմինների խորհրդաժողովը

Այսօր, սեպտեմբերի 15-ին Պուէնոս Այրէսում սկսւելու է ՀՅԴ Ամերիկաների և Աւստրալիայի մարմինների խորհրդաժողովը: Խորհրդաժողովի օրակարգում ներառուած են մասնակից շրջանների կազմակերպական զեկոյցները, Ամերիկաների աշխարհաքաղաքական այսօրուայ կացութեան հարցը, (ԱՄՆ/Ռուսաստան), Հիւսիսային և Հարաւային Ամերիկաների երկրների և Աւստրալիայի մօտեցումները Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։

Ժողովը քննարկելու է արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան, Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանութեան իրականացման իրողութիւնները` թուրք-ադրբեջանական համայնքների լոբբիստական գործունէութեան և այլ հարցեր։

Ռայոնական ժողովը անդրադառնալու է յառաջիկայ անելիքներին: Ռայոնական ժողովի աշխատանքները տեղի կ՚ունենան սեպտեմբերի 15-17-ին:

Comments are closed.