ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան յայտարարութիւնը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան գերեվարումից եւ Արցախի ամբողջական հայաթափումից անցել է աւելի քան 1 տարի, սակայն ՀՀ իշխանութիւնները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել վերջիններիս հայրենիք վերադարձի ուղղութեամբ, այլեւ իրենց թշնամահաճոյ քայլերով ու յայտարարութիւններով է՛լ աւելի են ամրապնդել Պաքուի յանցաւոր ռեժիմի դիրքերը ինչպէս նշեալ, այնպէս էլ Պաքուում մի քանի տարի շարունակ պահուող այլ գերիներին չվերադարձնելու գործում:

Պաքուում անցկացուելիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխութեան համաժողովը (COP29) եւս մի առիթ է՝ յիշեցնելու աշխարհին, որ Ատրպէյճանը շարունակում է իր ցեղասպան եւ մշակութասպան վարքագիծը:

Համաժողովին ընդառաջ պահանջում ենք մասնակից երկրների բոլոր պատուիրակներից՝ ճնշում գործադրել Պաքուի վրայ, որպէսզի վերջինս շուտափոյթ ազատ արձակի Պաքուի բանտերում ապօրինի պահուող անձանց:

Իրաւունք չունե՛նք լռելու եւ համակերպուելու: Պաքուի ռեժիմի եւ նրա խամաճիկ ՀՀ իշխանութեան յանցաւոր ընթացքը պէտք է կասեցուի:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւն
07.11.2024 թ.

Comments are closed.