Հայրենիքի փրկութեան շարժման յայտարարութիւնը
Մարտի 28-ին կայացած հանրահաւաքի ժամանակ Հայրենիքի փրկութեան շարժումը յայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։
Պայքարի հիմնական գործողութիւններն յառաջիկայ օրերին տեղափոխուելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդէն յայտարարուել է մարզային հանդիպումների ու հանրահաւաքների և դրանց վայրերի մասին։
Մէկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցութիւնը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրութեամբ և օրէնքներով սահմանուած իր պարտականութիւնները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հաւաքականութիւն, որն ուղղակի վերածուել է հայրենադաւ իշխանութեան ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քուէարկութեան կոճակ սեղմողի:
Այսօրուանից ազատում ենք Դեմիրճեան փողոցը՝ յայտարարելով, որ մարզային այցելութիւններից յետոյ արժանապատիւ քաղաքացիները վերստին կը վերադառնան Բաղրամեան-Դեմիրճեան փողոցներ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպուել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և մասնակցել Հայրենիքի փրկութեան շարժման հանդիպումներին ու հաւաքներին։
Դաւաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պէտք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի՝ կանխելով նորանոր զիջումներն ու թրքահաճոյ քաղաքականութիւնը:
Առաջին հանդիպման վայրն ու ժամը
Ապրիլի 6 (երեքշաբթի), ժամը 14։00, Սևան քաղաք, Սուրէն Զաքարեանի անուան մշակութային պալատի յարակից հրապարակ։
Հայրենիքի փրկութեան շարժում