Իսկութեանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրութիւնների ստեղծումն ու տարածումն ապօրինի է․ յայտարարութիւն
Իշխանական կայքերում եւ սոցցանցերի էջերում յայտնւում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վրդանեանին վերագրուող ձայնագրութիւններ, որոնցով փորձ է արւում արատաւորել Գերասիմ Վարդանեանի բարի համբաւը եւ կեղծ լուրեր տարածելով պառակտութիւններ առաջացնել ընդդիմադիր դաշտում եւ շարժման շարքերում:
Յայտնում ենք, որ իսկութեանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրութիւնների ստեղծումը (թէ ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կը պարզուի քննութեան ընթացքում) եւ տարածումն ապօրինի է: Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատուած ռեժիմի՝ ստի եւ կեղծիքի որդեգրած գործելաոճին:
Նշենք նաեւ, որ մենք տեղեկացուած էինք այս եւ նմանատիպ այլ «ձայնագրութիւններ» պատրաստելու իշխանութիւնների յանձնարարութեան մասին:
Մէկ անգամ եւս յայտնում ենք, որ դրանք միանգամայն հակաօրինական են, նմանատիպ ձայնագրութիւնների ստեղծման եւ տարածման գործում ներառուած բոլոր անձանց պէտք է տրուի համապատասխան քրէարիաւական գնահատական:
ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենեակ
Comments are closed.