Իշխանափոխութիւնն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելու համար. Իշխան Սաղաթելեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը «Երկիր մեդիա»-ի տաղաւարում պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հետ զրոյցում խօսել է Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծուած վիճակից, անդրադարձել է Արցախի ԱԺ պատուիրակութեան Երեւան կատարած այցին, ընդդիմութեան պայքարին եւ յիշեցրել դեռեւս տարիներ առաջ նրանց նախազգուշացումների մասին:

Հայաստանի հասարակական էլիտայի եւ քաղաքական ուժերի խնդիրն է, որ չեն կարողացել հասարակութեան հետ խօսել այնպէս, որ ոտքի հանենք: Այս մասին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

«Իշխանութիւնն այսօր ասում է` ընդդիմութեան պայաքարը իշխանութեան գալու համար է, այլ ոչ թէ հայրենիքի, մենք ասում ենք` մեր գլխաւոր նպատակն իշխանութեան համար չի, բայց իշխանափոխութիւնն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելու համար: Ստացուել է այնպէս, որ բոլոր այն անհատները ովքեր ունեն կամք, վճռականութիւն, փորձառութիւն, պատասխանատուութիւն երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելու համար, իրենք չունեն համապատասխան լծակներ դա անելու համար: Իսկ լծակներ ունեցողները` իշխանութեան գտնուողները, երկիրը հետեւողականօրէն տանում են կործանման: Այսինքն սա պայքար չէ իշխանութեան համար, բայց իշխանութիւնը անհրաժեշտ լծակ է հարցեր լուծելու համար»,-ասաց նա:

Պատգամաւորը նշեց, որ Փաշինեանը ընտրութիւններից առաջ քաղաքացիներին խոստացել է խաղաղութիւն, բայց թէ ինչի հաշուին, դա չի ասել:

«Նախընտրական շրջանում ասել է, որ պէտք է հասնեն արցախեան հակամարտութեան խաղաղ ու համապարփակ կարգաւորմանը`հիմնուած Արցախի ժողովրդի ինքնորոշման, առանց սահմանափակումների իրականացման վրա, Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ, Արցախի խնդրի վերջնական կարգաւորումը մենք տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրաւունքների իրականացման, կարգավիճակի վերջնական յստակեցման տեսքով` առաջնորդուելով անջատում յանուն փրկութեան սկզբունքով: Սա է խոստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, յետոյ էլ կառավարութեան ծրագրով վերահաստատել: Հիմա ասում է, որ Արցախը պէտք է մնայ Ադրբեջանի կազմում: Այսինքն դու ժողովրդին խոստացել ես խաղաղութիւն, ընտրուելուց յետոյ բերել ես պատերազմ, հետեւաբար այս իշխանութիւնը լեգիտիմ չէ եւ ժողովրդի կողմից որեւէ մանդատ չունի, սա շատ կարեւոր արձանագրում է, որ պէտք է անենք: Նիկոլը չի կարող խաղաղութեան օրակարգ առաջ բերել, նա պատերազմի եւ պարտութեան խորհրդանիշ է, իր հետ կա երկու տաբերակ, կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլիացիա, հիմա ամբողջ պոբլեմն այն է, որ մենք մեր հասարակութեանը պէտք է կարողանանք մինչեւ վերջ սա բացատրել: Իր բանաձեւը հետեւեալն է` ինչ ուզում է թշնամին տանք, որպէսզի լինի խաղաղութիւն, բայց կեանքը ցոյց է տուել, որ ինչ ուզում է, տալիս ենք, շարունակում է ուզել աւելին, բայց խաղաղութիւն չի լինում»,-ասաց նա` նշելով, որ Սիւնիքում ճանապարհներ յանձնելով, Բերձորն ու Աղաւնոն յանձնելուց յետոյ թշնամին մօտեցաւ Ջերմուկին եւ այսպէս շարունակուելու դէպքում նրան կը դիմաւորենք Երեւանի մատոյցներում»:

Մանրամասները տեսանիւթում՝

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.